ԱՄՆ-ում և Կանադայում աննախադեպ սառնամանիքներ են․ Սուրբ Ծննդին միլիոնավոր մարդիկ մնացել են առանց լույսի

Լուրեր

17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Ծայրահեղ եղանակային նախազգուշացումները գործում են ԱՄՆ 12 նահանգներում: Սաստիկ սառնամանիքները, ուժեղ քամին և ձյան առատ տեղումներն արդեն 19 մարդու մահվան պատճառ են դարձել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Երկրի ավելի քան մեկուկես միլիոն բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության, չեղյալ են հայտարարվել հարյուրավոր չվերթներ։

Հզոր ձմեռային փոթորիկն ընդգրկել է 3200 կմ տարածք՝ Տեխասից մինչև Քվեբեկ։ Կանադայի զգալի տարածքը նույնպես հայտնվել է փոթորկի գոտում: Օնտարիոյում և Քվեբեկում սաստիկ սառնամանիքների հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ առանց էլեկտրականության են մնացել։

Կանադայի տարածքի մեծ մասը՝ Բրիտանական Կոլումբիայից մինչև Նյուֆաունդլենդ, հայտնվել է խիստ ցրտերի պայմաններում։ Բնակիչներին զգուշացնում են եղանակի հետագա վատթարացման մասին։

ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը նշում է, որ սա առաջին լայնածավալ ցրտերն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում. երկրի գրեթե ողջ տարածքը հայտնվել է ձմեռային փոթորկի ճիրաններում։

Օդի ջերմաստիճանը Մոնտանա նահանգում ուրբաթ նվազել մինչև -45 աստիճան ըստ Ցելսիուսի։ Միչիգանում ուրբաթ գիշերը ջերմաստիճանն իջել է մինչև -17 աստիճան Ցելսիուս։ Փենսիլվանիայում ձյան հզոր տեղումներ են կանխատեսվում։

Детройт

Միևնույն ժամանակ, ափամերձ շրջաններում ՝ Նոր Անգլիայում, Նյու Յորքում և Նյու Ջերսիում, նկատվում է ափամերձ գծի ջրհեղեղ:

Նույնիսկ զգալիորեն հարավ գտնվող Լուիզիանա, Ալաբամա, Ֆլորիդա և Ջորջիա Նահանգները նախազգուշացումներ են ստացել ջերմաստիճանի զգալի նվազման մասին։

Милуоки

Հարավային Դակոտայում բնիկ ամերիկյան ցեղերը վառելիքը սպառելուց հետո ստիպված էին այրել իրենց հագուստը՝ տաքանալու համար:

Առաջիկա Սուրբ Ծնունդը կարող է ամենացուրտը լինել ԱՄՆ-ում վերջին երեք տասնամյակների ընթացքում, կարծում են օդերևութաբանները: