Ի՞նչ են քննարկել Լավրովն ու Բայրամովն առանց Միրզոյանի․ մանրամասներ Մոսկվայից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

20.04.2026 | 23:38
Ովքեր են «Հանրապետություն» կուսակցության ցուցակում․ հրապարակվել են առաջին 30 անունները
20.04.2026 | 23:30
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.04.2026 | 23:21
Կենտրոնական Ասիայից շուրջ 13,000 քաղաքացիներ կռվում են Ուկրաինայի դեմ՝ Ռուսաստանի ԶՈՒ կազմում
20.04.2026 | 23:14
Նոր Գեղի գյուղում ավտոմեքենա է այրվել
20.04.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է` Իսրայելն իրեն չի համոզել Իրանի հետ պատերազմի մեջ մտնել
20.04.2026 | 22:47
Գետը դուրս է եկել հունից․ Մայակովսկիից ահազանգում են վնասների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 22:35
Թուրքիայում ԻԼԻՊ-ի հետ կապերի կասկածանքով 90 անձ է ձերբակալվել
20.04.2026 | 22:22
Հովիկ Աղազարյանի կուսակցության ցուցակի առաջին համարը կին է
20.04.2026 | 22:13
ՀՀ ԱԳ փոխնախարարը ESCAP-ի նստաշրջանում ներկայացրել է տարածաշրջանային համագործակցության առաջնահերթությունները
20.04.2026 | 22:00
Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին
20.04.2026 | 21:45
Թուրքիայի՝ «Միջին միջանցք» ծրագրի իրականացման կարևորագույն բաղադրիչը Հայաստանի հետ սահմանի բացումն է. FT
20.04.2026 | 21:36
Բաքվի դպրոցում աշակերտը համադասարանցու վրա սպիրտ է լցրել և հրդեհել
20.04.2026 | 21:24
Ինչ է խոստանում Փաշինյանը 5 տարի անց. ՔՊ-ի ծրագիրը՝ գլխիվայր շրջված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 21:09
Վենսը երեքշաբթի կմեկնի Վաշինգտոնից` Պակիստանում Իրանի հետ բանակցությունների մասնակցելու համար. CNN
20.04.2026 | 21:00
Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է, Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակիչում
Բոլորը

Մոսկվայում այսօր Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն առանց Հայաստանի մասնակցության երկկողմ բանակցություններ են վարել։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից երեկ հայտնեցին, որ հայկական կողմը խնդրել է հետաձգել այսօր նախատեսված Լավրով-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումը: ԱԳՆ-ից հիմնավորել էին՝ այս պահին Հայաստանի արտաքին գործերի  նախարարի առաջնահերթությունն արդեն 11 օր փակ պահվող Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:

ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը դժվարանում է ասել՝ Մոսկվայում եռակողմ հանդիպումից հրաժարվելու՝ Հայաստանի ԱԳ նախարարության որոշումը ճի՞շտ էր, թե՞ ոչ։

Երեկ Հայաստանի վարչապետը նաև հայտնեց, որ Բաքվին են փոխանցել խաղաղության պայմանագրի իրենց առաջարկները և սպասում են արձագանքի։ Եթե Ադրբեջանը դրական արձագանքի, Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրել։ Լաչինի միջանցքը փակ է արդեն 12 օր, և այս ֆոնին Հայաստանի արտաքին գործերի նախարարը զբաղված է այդ հարցով, այլ հանդիպումների հնարավորություն չկա։

Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, մինչդեռ, շեշտում է՝ Ադրբեջանից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ, ըստ էության, չկա խաղաղության օրակարգ, և այս ֆոնին իշխանական պաշտոնյաների հայտարարությունները խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին, ըստ պատգամավորի, առնվազն տարակուսելի են։

Ինչ վերաբերում է այսօրվա այդպես էլ տեղի չունեցած եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանին հնարավոր զիջումներ պարտադրելու՝ ընդդիմադիր պատգամավորի կասկածներին, ապա իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանը դժվարանում է ասել՝ Լաչինում տեղի ունեցողի ֆոնին Մոսկվայում ինչպես կընթանային բանակցությունները։

Այդուհանդերձ, չնայած հայկական կողմի՝ հանդիպմանը մասնակցությունից հրաժարվելուն, Մոսկվայում Բայրամովն ու Լավրովը քննարկում ունեցել են։ Հանդիպումից հետո Լավրովը դժգոհել է, թե Հայաստանը դիվանագիտական ​​որևէ խողովակ չի օգտագործել՝ Մոսկվային տեղեկացնելու եռակողմ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու մասին, և այդ մասին իմացել են մամուլի ծառայությունից։  Լավրովը նաև խոսել է Լաչինում ստեղծված իրավիճակից։

Բայրամովն էլ իր հերթին դժգոհել է Արցախում Ռուբեն Վարդանյանի ներկայությունից։ Ավելի քան մեկ ամիս առաջ էլ Ալիևն էր հայտարարել, թե Բաքուն Հայաստանի ճակատագիրը չի քննարկի ոչ միայն Հայաստանի, այլ նաև, Ալիևի ձևակերպմամբ, Մոսկվայից ուղարկված Ռուբեն Վարդանյանի հետ։

Այսօր Լավրովը, ի պատասխան Արցախից Ռուբեն Վարդանյանի հեռանալու մասին Բայրամովի պահանջի, պնդել է, թե Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի հետ որևէ կապ չունի, քանի որ նա այլևս ՌԴ քաղաքացի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան