Ամուսնու կողմից բռնության ենթարկված ու 10 տարի վարձով ապրող կինը վերջապես սեփական բնակարան ունի

Լուրեր

03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
03.08.2026 | 16:22
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակիցը կարող է լինել «Այաքսը»
03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
Բոլորը

Երկու անչափահաս երեխաների մայր 29-ամյա Նոնա Ղազինյանը, որը նրանց միայնակ է մեծացնում, 10 տարի վարձով ապրելուց հետո Ալավերդիում հիմա սեփական տունն ունի։ Վարձով տան սեփականատերը նրան ասել էր, որ պատրաստվում է վարձը թանկացնել, Նոնան էլ, սոցիալական ծանր պայմաններից ելնելով, որոշել էր դիմել «Իրավունքի ուժ» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Արման Ղարիբյանին։ Վերջինս նոյեմբերի 25-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում էր արել՝ հարցմամբ։

«Ո՞վ է պատրաստ 10.000 ֏ նվիրել, եթե իմանա, որ դրա շնորհիվ հնարավոր է երկու անչափահաս երեխաների ու իրենց միայնակ մայրիկի համար բնակարան գնել Ալավերդիում»,- գրել էր Ղարիբյանը։

Նոյեմբերի 26-ից մեկնարկած դրամահավաքի արդյունքում ընդամենը մի քանի օրվա ընթացքում գումարը հավաքվել էր և տուն գնելը հնարավոր դարձել։ Factor.am-ի հետ զրույցում Նոնան հուզված էր, բայցև շատ ուրախ։ Բնակարանի սեփականատեր են դարձել նրա վեց ու տասներկու տարեկան աղջիկները։

«Անսպասելի էր, ճիշտն ասած։ Ես աշխատում եմ ռեստորանում, ստանում 31,000 դրամ նպաստ, տան վարձ վճարում ու երեխաներիս մեծացնում»,- պատմեց Նոնան։

Նախաձեռնության հեղինակ Արման Ղարիբյանը Factor.am-ին ասաց՝ Նոնային ճանաչում է 2016 թվականից․ նրան տեսել է հեռուստատեսությամբ, երբ օգնություն էր խնդրում քաղաքապետարանից։ Հետո Վանաձորում Ղարիբյանը կանանց իրավունքների թեմայով դասընթաց է իրականացրել և ստացված հոնորարը փոխանցել Նոնային։

«Չէի սպասում, որ նման արձագանք կլինի․ մտածում էի՝ արդյոք պետք է հանրային դրամահավաք անե՞լ, թե՞ ոչ, քանի որ 44-օրյա պատերազմից հետո նման դրամահավքներ շատ են իրականացվել և կարծում էի, որ հանրությունը հոգնել է դրանից։ Բայց, փաստորեն, այս ամենը բավական հեշտ տեղի ունեցավ, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր առանց երկմտելու շատ արագ նվիրատվություններ արեցին, և հնարավոր եղավ նախաձեռնությունը կյանքի կոչել»,- ասաց Ղարիբյանը։

Նվիրատվությանը մասնակցել է շուրջ 200 մարդ, հավաքված գումարը կազմել է 2.568.000 դրամ։ Տան արժեքը եղել է 2.015.000 դրամ։ Ավելացած գումարը կծախսեն ջրամատակարարման և գազամատակարարման խնդրի լուծման և գույք գնելու համար։

«Մարդիկ կան, որոնք ցանկություն են հայտել գույք նվիրելու, և ես առաջիկայում բեռնափոխադրումը պիտի կազմակերպեմ»,- ասաց Արման Ղարիբյանը։

Նոնան ամուսնու կողմից պարբերաբար բռնության է ենթարկվել, բաժանվել է, երբ 6-ամյա աղջիկը դեռ նոր էր ծնվել։ «Սիգարետը ձեռքիս վրա էր հանգցնում, շիշը գլխիս վրա կոտրում էր, մինչև հիմա հետքերը կան։ Զգացի, որ հնարավոր չէ ապրել իր հետ, բաժանվեցի։ Երկու երեխաներիս հետ դրսում էի մնացել»,- մեծ ցավով պատմեց Նոնան՝ հավելելով․ «Արմանը միշտ իմ կողքին է եղել, ամեն ինչով օգել է, իրեն շատ շնորհակալ եմ։ Լիքը լավ մարդկանց շնորհիվ այսօր ես ու երեխաներս տուն ունենք»։

Նոնա Ղազինյանը լիահույս է, որ փետրվարից արդեն կապրեն նոր տանը։

Արփի Հակոբյան