Երևանում և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքում քաղաքաշինական որևէ գործունեություն իրականացնելիս հարկ է համաձայնեցնել Մշակույթի նախարարության լիազոր մարմնի հետ. հայտարարություն

Լուրեր

27.04.2026 | 13:56
63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույք․ ՀՀ-ն կվերականգնի Վայքի 1213,4 քմ շինության նկատմամբ սեփականության իրավունքը
27.04.2026 | 13:50
2025-ին Զինված ուժերում գրանցվել է 35 մահվան դեպք․ ՀՔԱՎ-ը թարմացրել է զեկույցը
27.04.2026 | 13:41
Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել
27.04.2026 | 13:32
ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը հայտարարել է, թե Մոլդովայի և Հայաստանի հազարավոր ՀԿ-ներ, իբր, աշխատում են վարկաբեկել ՌԴ-ի հարաբերությունները
27.04.2026 | 13:30
Աննա Հակոբյանի հրատապ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
27.04.2026 | 13:29
Լրագրողի նկատմամբ բռնության 1, իրավունքների խախտումների 29 դեպք է գրանցվել. ԽԱՊԿ-ն ամփոփեց եռամսյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 13:20
Փհենյանում բացվել է Ուկրաինայի դեմ ՌԴ-ի կողմից կռված հյուսիսկորեացի զինվորների հուշահամալիր
27.04.2026 | 13:14
Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
27.04.2026 | 13:08
Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում դարձել է Սերբիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 13:04
Պետք է հրաժարվենք ՌԴ-ի հետ ՀՕՊ համաձայնագրից․ առաջինը սա ենք գրել մեր ծրագրում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 13:03
Տղամարդկանց համար ծրագրերը քիչ են, նրանք ավելի խոցելի վիճակում են հայտնվել․ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 13:02
Դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր տեղում մեկ թեկնածու է առաջադրվել
27.04.2026 | 12:58
Սոնա Մնացականյանի մահից 4 տարի անց որևէ մեկը չի պատժվել. մյուս տարի վաղեմության ժամկետը կլրանա
27.04.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի բանակցողներն այլևս չեն թռչի Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների
27.04.2026 | 12:46
Ինչո՞ւ է Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ․ մանրամասնում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը նախազգուշացնում է, որ Երևան քաղաքում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքում և պահպանական գոտիների համակարգում որևէ քաղաքաշինական գործունեություն, ամրակայման, նորոգման կամ վերականգնման աշխատանք իրականացնելիս, անհրաժեշտ է այն նախապես համաձայնեցնել ՀՀ մշակույթի նախարարության՝ պետության  կողմից լիազորված մարմնի հետ, դիմելով նաև Երևանի քաղաքապետարան:  

Նախարարությունը, հիշեցնելով, որ ոլորտը կարգավորվումէ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի 

Հանրա­պետության օրենքի դրույթներով և ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշմամբհայտարարում էոր հետամուտ է լինելու վերոնշյալ օրենքի և որոշման սահմանած կարգի խստագույնս  պահպանմանը՝նույնը 

պահանջելով պատկան մարմիններիցկազմակերպություններիցև անհատներիցՀայաստանի Հանրապետության քաղաքացիներից: 
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հիշեցնում էոր համաձայն նշված օրենքի՝ 
Հուշարձանների պահպանական գոտիների տարածքներում հողային, շինարարական և այլ տեսակի աշխատանքների, ինչպես նաև տնտեսական գործունեության իրականացումը կատարվում է լիազորված մարմնի՝ ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ (հոդված 16), 
Հուշարձաններ ունեցող բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների հատակագծման, կառուցապատման և վերակառուցման նախագծային առաջադրանքներն ու նախագծերը համաձայնեցվում են լիազորված մարմնի՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ (հոդված 19), 
Հուշարձանների քանդումն արգելվում է: 
Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանի տեղափոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ: 
…Հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ տեղական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների (Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարության) թույլտվությամբ(հոդված 21): 
Հուշարձանների տեղափոխման և փոփոխման թույլտվություն տրվում է միայն լիազորված մարմնի դրական եզրակացության հիման վրա, 
Հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ(հոդված 22), 
Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ և վերահսկողությամբ 
Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծային առաջադրանքները և նախագծերը համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ (հոդված 30): 
Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանման և օգտագործման հետ կապված քաղաքաշինական խնդիրները լուծելու նպատակով, 2010-ից գործող«Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման հուշարձանների պահպանական գոտիների նախագիծ»-ը սահմանում է դրանց ռեժիմները (պայմանակարգը), ներառելով հուշարձանների հետ կապված այլ տվյալներ:       

   
ՀՀ մշակույթի նախարարությունը հիշեցնում է, որ ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշումը ընդգրկում է 976 հուշարձան, այդ թվում.   

Հնագույն ժամանակաշրջանից մեզ հասած հնագույն բնակատեղիներ, ամրոցներ, դամբարաններ, պաշտամունքային և աշխարհիկ կառույցներ, գերեզմաններ և Հայաստանի այլ տարածքներից բերված հուշարձաններ:
Միջնադարից` կամուրջներ, եկեղեցիներ, խաչքարեր, իսկ իրանական տիրապետման շրջանից (XVIIդ.)` մզկիթներ, ժողովրդական տներ, Կոնդ և Ձորագյուղ թաղամասերը, Շահար ու Դամիր Բուլաղ թաղամասերի մնացորդները: 

Ռուսական տիրապետման շրջանից` փողոցների և թաղամասերի ամբողջական ու առանձին հատվածներ, եկեղեցիներ, արտադրական, հասարակական և բնակելի շենքեր: 
Թամանյանի օրերից` Երևանի գլխավոր հատակագծով իրականացված քաղաքաշինական համակարգը, բնակելի և հասարակական համալիրներ, արդյունաբերական, արտադրական և ինժեներական կառույցներ, զբոսայգիներ, պուրակներ և մոնումենտալ արվեստի նմուշներ: 

Ետթամանյանական և նորագույն շրջանից` առանձին հասարակական կառույցներ և մոնումենտալ արվեստի հուշարձաններ: 
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը շահագրգիռ  անձանցմարմիններին առաջարկում է պատկան օրենքին ևորոշմանը մանրամասնորեն ծանոթանալով՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ

ՄՇԱԿՈՒՅԹԻՊԱՏՄՈՒԹՅԱՆ՝ մեր հնամյա ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ միջավայրիմեր ժառանգության հանդեպ դրսևորել ԺԱՌԱՆԳՈՐԴԻՆ և ՔԱՂԱՔԱՑՈՒՆ արժանի գիտակցությունընդառաջել և օգնել նախարարությանն իր իրավասությունների և պարտականությունների լիազոր իրականացման պատվավոր գործում: 
  

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ