«Արտաքին հետախուզությունը պետք է լինի, որպեսզի թույլ չտա Նեմեսիսի անվան տակ վրեժխնդրություն լինի»․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2026 | 18:15
Թույլ չենք տալու Հայաստանը տանել-մտցնել այլ պետության կազմ․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին // Սամվել Մկրտչյանը՝ ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 18:07
Ինքնիշխանությունը կիսատ քարտեզը կրծքին փակցնելը չէ. Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:01
Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների 66 տեղամասային կենտրոնում սանհանգույց չկա, 29-ի դեպքում տվյալները բացակայում են․ ՀՔԱՎ
20.11.2026 | 17:53
Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի ընդունած «խաղաղության հռչակագրում» Ուկրաինային վերաբերող կետ է եղել, որն ԱՄՆ-ի խնդրանքով հանվել է․ Ստուբ
20.11.2026 | 17:50
Եթե այս օրենքն էլ ընդունվի, ամեն տարի առնվազն մոտ 100 քաղաքացի ազատվելու է ծառայությունից. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:45
Դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանից 400 քմ հողատարածքը պետությանը վերադարձնելու Դատախազության հայցը
20.11.2026 | 17:37
Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական երկու հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին
20.11.2026 | 17:30
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:22
MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
20.11.2026 | 17:10
Այսօրվանից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը․ պարեկները ուժեղացված հսկողություն կիրականացնեն
20.11.2026 | 16:58
Իրանից Հայաստան եկած երկու բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 247 հազար տուփ չհայտարարագրված ծխախոտ․ բյուջե չի վճարվել 96 մլն դրամի հարկ
20.11.2026 | 16:43
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան
20.11.2026 | 16:40
Չի բացառվում, որ վստահված անձանց վճարել են, բայց այլ անուններով, հայտարարգրում ոչինչ չկա․ Հոկտանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 16:34
Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից․ նշանակվել է Սամվել Մկրտչյանը
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին օերքնում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ և լրացումներ անելու մասին» նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին՝ ընդգծելով․ «Մի վտանգավոր շեշտադրում լսեցի «Նեմեսիսի» մասին»։

Նշենք, որ Գեղամ Մանուկյանն իր ելույթում մասնավորապես ասել էր․ «Դաշնակցության «Նեմեսիս» գործողությունը հայկական պետականության առաջին հետախուզությունն է եղել… Դաշնակցության աստվածը արդարադատ է, ոտքի վրա առանց հիմքի որոշում չի կայացնում։ Երբ ունենում է հիմք, որոշումը կայացնում է․ ձեռքն էլ չի դողում»։

«Եթե Դաշնակցության կողմից «Նեմեսիս»-ը գնահատվում է որպես մեր արտաքին հետախուզության հիմքը, այդ դեպքում հարց է առաջանում՝ այդ հիմքն ինչի՞ մեջ է ներառված, և «Նեմեսիս»-ի ձեռքով քանի մարդ է սպանվել, եթե սպանվել է։

Դուք ասում եք՝ ձեռքը չի դողա։ Ձեռքերը պետք է դողան։ Դրա համար կստեղծվի արտաքին հետախուզությունը, այդ ֆունկցիան պետությունը կվերցնի իր վրա՝ թույլ չտալու համար «Նեմեսիսի» անվան տակ վրեժխնդրության խնդիր լուծել»,- նշեց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։