«Կողմնակալ է և չի արտացոլում իրականությունը»․ Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը՝ Լաչինի միջանցքը անհապաղ բացելու վերաբերյալ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հայտարարությանը

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարարությունն իրեն բնորոշ հիստերիկ ու նյարդային կերպով է արձագանքել Լաչինի միջանցքն անհապաղ բացելու՝ Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հայտարարությանը։

Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ-ն Միյատովիչի հայտարարությունը որակել է ոչ օբյեկտիվ և տարածաշրջանում խաղաղությանը չնպաստող։

«Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հայտարարությունը Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կողմնակալ է և չի արտացոլում տեղում առկա իրողությունները: Հանձնակատարը, կարծես, ևս մեկ անգամ կիրառում է երկակի ստանդարտներ և ընտրովի մոտեցում»,- ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նշում է, որ «դժվար է հասկանալ Միյատովիչի կողմնակալ դիրքորոշումը Լաչինի ճանապարհին խաղաղ ցույցերի նկատմամբ, որոնք պահանջում են կանխել Ադրբեջանի բնական պաշարների անօրինական շահագործումը»։ Բաքուն նաև շարունակում է պնդել, թե Արցախում, իբր, հումանիտար աղետ չկա։

«Հանձնակատարի հայտարարությունը չի նպաստում տարածաշրջանում խաղաղությանը: Եվս մեկ անգամ կոչ ենք անում հանձնակատարին՝ լինել անաչառ, ինչպես պահանջում է իր մանդատը, և զերծ մնալ գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են արատավորել Եվրոպայի Խորհրդի հեղինակությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ ավելի վաղ Բաքուն նույն կերպ արձագանքել էր տարբեր երկրների, որոնք Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ հայտարարություններով էին հանդես եկել։

Էմմա Չոբանյան