Պուտինն Ուկրաինայում պատերազմն անվանել է «պատերազմ»

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինա ներխուժումն անվանել է «պատերազմ»՝ «հատուկ ռազմական գործողության» փոխարեն․ եզրույթ, որ պաշտոնյաներն օգտագործում էին հակամարտության 10 ամիսների ընթացքում, գրում է The Moscow Times-ը։

«Մեր նպատակն է ոչ թե պտտել ռազմական հակամարտության անիվը, այլ հակառակը՝ վերջ տալ այս պատերազմին։ Մենք դրան ձգտում ենք և կշարունակենք ձգտել»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ։

Ռուսաստանը, նախագահի խոսքով, երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ բանակցություններից՝ ի տարբերություն Կիևի իշխանությունների, որոնք «իրենք իրենց արգելում են» երկխոսել Ռուսաստանի Դաշնության հետ։

«Այնուամենայնիվ, վաղ թե ուշ, իհարկե, ցանկացած կողմ, որը գտնվում է կոնֆլիկտի մեջ, նստում է և պայմանավորվում։ Որքան շուտ այդ գիտակցումը հասնի մեզ հակառակվողներին, այնքան լավ»,- ասել է Պուտինը։

Ըստ Պուտինի՝ Ռուսաստանը հաշվի կառնի Կիևին Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման փաստը, որոնք նախատեսված են ենթակառուցվածքների գնդակոծումից պաշտպանվելու համար, ինչի արդյունքում միլիոնավոր ուկրաինացիներ մնացել են առանց էլեկտրականության և ջերմության։

«Այն բավականին հին համակարգ է և չի աշխատում, ինչպես, ասենք, մեր C-300-ները։ Այնուամենայնիվ, մեզ ընդդիմացողները ելնում են նրանից, որ սա պաշտպանական զենք է։ Դե լավ, միշտ էլ հակաթույն կգտնվի»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով՝ ամերիկյան զենքի մատակարարումը «միայն երկարացնում է հակամարտությունը»․ «Նրանք, ովքեր դա անում են, իզուր են անում»։

Տաթև Ֆռանգյան