Դո՞ւք ձկան հիշողություն ունեք, թե՞ մտածում եք՝ մենք․ էդ դուք պարալիզացվեցիք․Կոնջորյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

«Ավանդույթի համաձայն՝ ընդդիմության ելույթ ունեցող պատգամավորները խիզախորեն լքում են «թատերաբեմը»»,- ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանի և Արծվիկ Մինասյանի ելույթներից հետո ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Անդրադառնալով Աղվան Վարդանյանի այն պնդումներին, թե 90-ականներին պետականության մասին մտածող իշխանություններ կային՝ Կոնջորյանը նշեց․ «Դաշնակցությունը 1992-ին պահանջում էր այդ նույն իշխանության հրաժարականը, երբ ՀՀ-ում, ԼՂՀ-ում պատերազմ էր։ Չեմ հասկանում՝ Դուք ձկան հիշողություն ունե՞ք, թե մտածում եք՝ մարդիկ ձկան հիշողություն ունեն։ Այստեղ մարդիկ են, որոնք քաղաքական հիշողություն ունեն։ Կամ, որ ասում է՝ ՔՊ չի լինելու։ Ասաց ու գնաց։ Հիմա ինքը չկա գոնե դահլիճում»։

Կոնջորյանի դիտարկմամբ՝ 2020-ի նոյեմբերին այսօրվա ընդդիմադիրները մրցավազք էին սկսել, թե երբ այլևս չի լինելու ՔՊ իշխանությունը։ Նշում էին, թե մինչև Նոր տարի, մինչև Զատիկ չի լինելու ՔՊ իշխանությունը, այս տարի էլ ասում էին՝ մինչև մայիսյան տոները»։

Դիմելով ընդդիմադիրներին, Կոնջորյանն ասաց․ «Գնալով ավելի պարալիզացվում եք։ Արդեն ծիծաղելի է Ձեր ասածը։ Ինքնաիրացվող մարգարեություն է ձեր մասին։ Պարոն Աղվան Վարդանյանը չարագուշակ բան էր պատմում ձեր ապագայի վերաբերյալ»։

Անդրադառնելով Արծվիկ Մինասյանի դիտարկումներին, թե ինչ թեկնածու առաջադրում է ընդդիմությունը, իշխանությունը հարձակվում է նրա վրա, Հայկ Կոնջորյանը նշեց․ «Սա խորհրդարան է։ Եթե բանավեճը հարձակվել տրամաբանության մեջ պետք է ներկայացնեք, մենք այդպես չենք նայում։ Եթե այդքան մտածում եք դատական իշխանության մասին, մեղադրում եք, որ մենք ենք նշանակում հիմնական թեկնածուներին, եկե՛ք, մասնակցե՛ք և ձեր քվեով պաշտպանեք ձեր և ձեզ ձայն տված անձանց կարծիքը»։

Մանրամասները՝ տեսանյութում։