ԱՄՆ Կոնգրեսը զեկույց է հրապարակել Կապիտոլիումի գրոհի մասին

Լուրեր

16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
Բոլորը

2021 թվականի հունվարի 6-ի Կապիտոլիումի հարձակումը հետաքննող Ներկայացուցիչների պալատի ընտրական հանձնաժողովը ենթադրում է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խախտել է օրենքը՝ ներգրավվելով 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները տապալելու «բազմակողմանի դավադրության» մեջ և ոչ մի քայլ չի ձեռնարկել՝ կասեցնելու իր կողմնակիցների հարձակումը: Կոմիտեն 18-ամսյա հետաքննությունն ավարտել է դեկտեմբերի 22-ին՝ հրապարակելով 814 էջանոց զեկույց՝ ավելի քան 1000 վկաների հարցաքննվելուց, 10 լսումներից և միլիոնավոր էջ փաստաթղթեր ուսումնասիրելուց հետո, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

Հունվարի 6-ի անկարգությունների հիմնական պատճառը «մեկ մարդ դարձավ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որին հաջորդեցին շատ ուրիշներ», ասվում է զեկույցում։

«Հունվարի 6-ի իրադարձություններից ոչինչ չէր լինի առանց նրա։ Կապիտոլիումի գրոհը լրջորեն սպառնացել է ժողովրդավարությանը և վտանգել է ամերիկացի օրենսդիրների կյանքը»,- եզրակացրել է ինը փորձագետներից բաղկացած խումբը։

Զեկույցի իր նախաբանում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, որը լքում է Ստորին պալատի Դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավարի պաշտոնը, վստահություն է հայտնել, որ փորձագետների եզրակացությունները պետք է լինեն «կոչ բոլոր ամերիկացիներին՝ պահպանելու ժողովրդավարությունը և իրենց ձայնը տալու միայն նրանց, ովքեր կատարում են Սահմանադրությունը պաշտպանելու պարտականությունը»։

Ութ գլուխներում զեկույցի հեղինակները նկարագրում են ճնշումը նահանգների մակարդակով դաշնային պաշտոնյաների, օրենսդիրների և նախկին փոխնախագահ Մայք Փենսի վրա՝ արդյունքներ կեղծելու կամ այլ կերպ օրենքը խախտելու համար, նշում է AP-ն:

Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը, որը հետաքննում էր 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակումը, դիմել է երկրի Արդարադատության նախարարությանը՝ Թրամփին չորս հոդվածով մեղադրանք առաջադրելու առաջարկությամբ։

Կոմիտեի անդամների կարծիքով՝ Դոնալդ Թրամփին պետք է մեղադրանք առաջադրվի պաշտոնական ընթացակարգին խոչընդոտելու, դաշնային կառավարությանը խաբելու դավադրության, կեղծ ցուցմունք տալու դավադրության և զինված ապստամբության համար։

Տաթև Ֆռանգյան