Քիչ մնաց, մի քանի օր էլ համբերեք՝ կխոսենք․ Ժիրայր Սեֆիլյան
Հասարակություն
11.06.2018 | 13:58Վերաքննիչ քրեական դատարանն այսօր էլ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով վերջնական վճիռ չկայացրեց։
Դատական նիստը հետաձգվեց և կկայանա հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին։
Դատարանի դահլիճից հեռացող Ժիրայր Սեֆիլյանին լրագրողները հարց ուղղեցին՝ արդյոք իրեն ազատ կարձակեն, ի պատասխան Ժիրայր Սեֆիլյանն ասաց․ «Քիչ մնաց, մի քանի օր էլ համբերեք, կխոսենք։ Ուզեն- չուզեն պետք է ազատ արձակեն»։