Պարտադիր է՝ դասընթացները լինեն ՀՀ-ում, բայց մասնագետներ կարող են գալ այստեղ․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբեր 22-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Կառավարության հեղինակած «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն` որպես ՀՀ վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին: Նպատակ կա առանձին ծառայությունով ՀՀ-ում ձևավորել հետախուզական համայնք, որտեղ կարևորագույն դերակատարություն է վերապահվում արտաքին հետախուզական ծառայությանը:

Օրենսդրական նախաձեռնությամբ հստակեցվել են ծառայության լիազորությունները, համակարգը և կառուցվածքը, ծառայողների իրավունքներն ու պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական և սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված այլ երաշխիքները:

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի դիտարկմամբ՝ կառույցն առանձնանալով ձեռք կբերի ոչ միայն ինքնուրույն կայանալու հնարավորություն, այլ նաև կնվազեցնի իր գործունեությունը խաթարող անուղղակի խոչընդոտները:

«Սա կարևորագույն որոշում է․ այս կառույցն ունենալու քաղաքական որոշումը գուցե շատ տարիներ առաջ պետք է կայացված լիներ, բայց դրա անհրաժեշտության գիտակցումը պետք է լիներ, եթե հիա է ստեղծվում, ուրեմն հիմա է պահը։ Եթե որևէ մեկը չի հասկանում սրա կարևորությունը և սա դիտում է որպես իշխանությունը պահելու գործիք, չարաչար սխալվում է․ սա պետություն պահելու գործիք է, պետությունը ռիսկերից հեռու պահելու և ռիսկերը կառավարելու գործիք է և նպաստելու է երկրի շահի սպասարկմանը»,- նշեց Քոչարյանը։

Կարևորելով կադրերի պատրաստման ճիշտ ընթացակարգեր ունենալը՝ Քոչարյանն ընդգծեց․ «Պարտադիր է, որ դասընթացները կազմակերպվեն ՀՀ-ում, բայց պարտադիր չէ, որ դասավանդեն միայն հայաստանյան մասնագետները, դրսից մասնագետներ կարող են գալ այստեղ և իրենց հմտությունները փոխանցել այն կադրերին, որոնք համալրելու են այս կառույցը»։

Մանրամասները՝ տեսանյութում։