Բելառուսներն են պատրաստում ռուս պահեստազորայիններին, և դա ՌԴ-ի կողմից հուսահատ քայլ է․ բրիտանական հետախուզություն

Լուրեր

17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Բրիտանական հետախուզությունն ամենօրյա ամփոփագրում վերլուծել է Ռուսաստանի և Բելառուսի միջև ռազմական համագործակցությունը՝ գտնելով այնտեղ նոր կողմեր, որոնք վկայում են ռուսական բանակի խնդիրների մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

2022 թվականի դեկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել էր Մինսկ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների։ Ի թիվս այլ հարցերի՝ խոսվել է միասնական պաշտպանական տարածք ստեղծելու հնարավորության մասին։

Զեկույցում ասվում է, որ ՌԴ-ն և Բելառուսը բաց ու լայնորեն խոսում են Բելառուսում ռուսական ստորաբաժանումների տեղակայման մասին։ Սակայն հնարավոր է՝ վերջերս բելառուս զինվորականներն իրենց վրա ավելի գաղտնի առաքելություն են վերցրել՝ մարզելու հազարավոր նոր մոբիլիզացված ռուս պահեստազորայիններին։ Ըստ ամենայնի, այս կերպ Ռուսաստանը փորձում է լրացնել սեփական ռազմական հրահանգիչների պակասը, որոնցից շատերը կռվում են Ուկրաինայում կամ զոհվել են։

Նշվում է, որ չնայած Ռուսաստանն ու Բելառուսը ռազմական համագործակցության մեծ փորձ ունեն, բելառուսների կողմից մոբիլիզացված ռուս զինվորականների պատրաստումը եզակի իրավիճակ է։ Ռուսասատանն ավանդաբար համարել է, որ բելառուսական ուժերը ռուսականներին զիջում են, և նրանց ներգրավումը որպես հրահանգիչներ ռուսական ռազմական համակարգի գերլարվածության նշան է։

Էմմա Չոբանյան