Անչափահասները 1-ին փուլում հայտարարագիր չեն ներկայացնի․ ԱԺ տնտեսական հանձնաժողովը հավանություն տվեց համընդհանուր հայտարարագրման նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին» նախագծերի փաթեթը:

Առաջարկվում է 2023-2025 թթ. ընթացքում մեր երկրում փուլային եղանակով ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ:

2023 թ. հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները: 2024 թ. հաշվետու տարվա համար հայտարարագիր կներկայացնեն վարձու աշխատող համարված այն քաղաքացիները, որոնք տարվա ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ են ստացել:

2025 թ. հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար հայտարարագիր կներկայացնեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բոլոր քաղաքացիները:

Կառավարության ներկայացրած փոփոխությունների հիմքում հարցի վերաբերյալ աշխատանքային մի շարք քննարկումների եւ խորհրդարանական լսումների ժամանակ կատարված բանավոր եւ գրավոր առաջարկություններն են: Հստակեցվել են որոշակի դրույթներ: Համակարգի ներդրման 3-րդ փուլում միայն հայտարարագիր կներկայացնեն նոտարներն ու ՀՀ ռեզիդենտ համարվող բոլոր քաղաքացիները, ինչպես նաեւ դրսից եկամուտներ ստացողները: Անչափաս անձինք ընդհանրապես չեն ներկայացնի հայտարարագիր:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, շնորհակալություն հայտնելով հարցի քննարկումներին մասնակցած բոլոր կողմերին, փաստել է, որ կարճ ժամանակահատվածում կատարվել է օրենսդրական հսկայածավալ աշխատանք: Նա ընդգծել է պատասխանատվության չափի նվազեցման կարևորությունը:

Բաբկեն Թունյանի հավաստմամբ՝ հայտարարագրման համակարգի ներդրման նպատակներից է մարդկային կապիտալի խթանումն ու զարգացումը:

Մանրամասները՝ տեսանյութում։