ՔՊ վարչությունում փոխվարչապետի և նախարարի ազատման հարցը չի քննարկվել. Փամբուխչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.02.2026 | 20:53
Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից. պաշտպանները՝ Բաքվի դատարանի վճռի մասին
17.02.2026 | 20:45
Սկսում ենք զարգացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները․ Պիեռ Կազալե. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:38
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
17.02.2026 | 20:25
Պաուլու Բարբոսա․ Սպերցյանը չպետք է միանգամից տեղափոխվի թոփ ակումբ
17.02.2026 | 20:12
Լեհաստանը պատրաստվում է դատական ​​հայց ներկայացնել՝ ՌԴ-ից փոխհատուցման պահանջով. FT
17.02.2026 | 20:00
ՔՊ-ն միակ ուժն է, որ դաժան պատերազմից հետևություն է արել, սխալները խոստովանել և ներողություն խնդրել․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 19:49
ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հունաստան
17.02.2026 | 19:38
Էրդողանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Թրամփի՝ Վաշինգտոնում կայանալիք Գազայի խաղաղության խորհրդի նիստին
17.02.2026 | 19:31
Կալանքի գինը․ որքան է ծախսում պետությունը բանտում պահվող անձանց վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 19:27
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
17.02.2026 | 19:13
Հայաստանի առաջնության լավագույն ծանրորդները հայտնի են
17.02.2026 | 19:00
Նախկինները դժգոհում են՝ ինչո՞ւ է հասարակությունը հանդուրժում սա․ ձեր բռնություններով քաղաքացի՞ եք ձևավորել, ո՛չ․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 18:51
Ունեմ համոզմունք, որ գործընթացը գնալու է ՀԷՑ-ը պետության գերակա շահ ճանաչելու տարբերակով․ Դավիթ Ղազինյան
17.02.2026 | 18:42
Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարին 23 տարվա ազատազրկում է սպառնում
17.02.2026 | 18:30
Վերջին դատավճիռը՝ Բաքվից․ Ալիևը մտադիր չէ համաներում հայտարարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լաչինի միջանցքը շարունակում է ամբողջությամբ փակ մնալ։ Գորիսում մնացած քաղաքացիներին պատշաճ կերպով ցուցաբերվում է օգնություն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

Նախարարն ընդգծեց, որ Լաչինի միջանցքը բացելու համար Ադրբեջանի կողմից Հայաստանի իշխանության առաջ որևէ պահանջ չի դրվել։

«Մենք այս գործընթացին միջազգային մեծ հնչեղություն ենք տվել ու հետևողականորեն գնալու ենք նրան, որ Ադրբեջանը բացի Լաչինի միջանցքը, և 120 հազար մեր հայրենակիցները դուրս գան շրջափակումից», – նշեց նախարարը։

Նա հավելեց, որ Լաչինի միջանցքում Արցախի ներքին գործերի նախարարության հերթապահող անցակետեր կան։
Փամբուխչյանը վստահեցրեց՝ ամենօրյա ռեժիմով կապի մեջ է Արցախի գործընկերոջ հետ։

Անդրադառնալով կադրային փոփոխություններին և հարցին, թե ինչու փոխվարչապետն ու ԿԳՄՍ նախարարը վերջերս ազատվեցին աշխատանքից, արդյո՞ք նրանց ազատման հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում՝ Փամբուխչյանը պատասխանեց․ «Ես տեղյակ չեմ, թե ինչու են ազատվել պաշտոնից։ Կարծում եմ, որ վարչապետը լիազորություններ ունի աշխատանքի նշանակելու և ազատելու։ Առհասարակ պաշտոնյաների փոփոխություններ լինում են։ Իսկ ՔՊ վարչությունում այդ հարցը չի քննարկվել, այնտեղ հիմնականում կուսակցության գործունեության վերաբերյալ հարցեր են քննարկվում»։

Մանրամասները՝ տեսանյութում։