Դմիտրի Ռոգոզինը Դոնեցկում վիրավորում է ստացել

Լուրեր

16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
Բոլորը

«Ռոսկոսմոս» պետական ​​կորպորացիայի նախկին ղեկավար Դմիտրի Ռոգոզինը վիրավորվել է Դոնեցկի հյուրանոցներից մեկի գնդակոծման ժամանակ։ Նա հոսպիտալացվել է, կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում են ռուսական պետական ՏԱՍՍ և ՌԻԱ Նովոստի գործակալությունները՝ Ռոգոզինի օգնականին հղումով, փոխանցում է Meduza-ն։

«Դոնեցկի ծայրամասում հրետակոծվել է հյուրանոց, որտեղ վերջին օրերին բնակվում էր ռազմական խորհրդականների խումբը՝ Դմիտրի Ռոգոզինի գլխավորությամբ։ Դմիտրի Ռոգոզինը վիրավորվել է մեջքից։ Նա հոսպիտալացվել, կյանքի համար վտանգ չկա»,- ասել է օգնականը։

Նրա խոսքով՝ վիրավորվել են նաև Ռոգոզինի ուղեկիցները։

«Վիրավոր եմ մեջքից։ Կապրեմ։ Բեկորը ողնաշարից մեկ սանտիմետր է անցել»,- իր հերթին տեղեկացրել է Ռոգոզինը։

Baza-ն հայտնում է, որ հրետակոծության է ենթարկվել Դոնեցկի ռեստորանը, որտեղ Ռոգոզինը նշել է իր ծննդյան տարեդարձը։

Ըստ որոշ տեղեկությունների՝ հրետակոծության հետևանքով կարող էր վիրավորվել հինգ մարդ և առնվազն մեկը կարող էր զոհվել՝ ինքնահռչակ Դոնեցկի կառավարության նախագահ Վիտալի Խոցենկոյի թիկնապահը։ Ինքը՝ Խոցենկոն վիրավորվել է, ՏԱՍՍ-ին ասել է նրա մամուլի քարտուղարը։

Էմմա Չոբանյան