Զելենսկին ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում․ նրան հոտնկայս ծափահարել են

Լուրեր

25.11.2024 | 20:45
Ադրբեջանի թակարդն է ՀՀ-ի դեմ՝ «Արևմտյան Ադրբեջանի» թեզը հավասարեցնել Արևմտյան Հայաստանի հետ․ Արսեն Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 20:28
ՆԱՏՕ-ի ղեկավարությունն արևմտյան խոշոր ընկերություններին կոչ է արել պատրաստվել պատերազմի
25.11.2024 | 20:14
Թուրքիայում 2 ռուս օդաչուներ 5 տարվա ազատազրկման են դատապարտվել
25.11.2024 | 20:00
Լեհաստանի նախագահը Հայաստանում է
25.11.2024 | 19:51
Ալումյանը՝ ընդդեմ ԿԿՀ-ի․ դատարանը բավարարել է հայցը
25.11.2024 | 19:43
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2024 | 19:26
Պատժամիջոցների հետևանքով Թուրքիայի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառության նվազում է կանխատեսվում․ Անկարայում ՌԴ դեսպան
25.11.2024 | 19:14
Ինչու է իջեցվել Կառավարության շենքի վրայի դրոշը
25.11.2024 | 19:14
Գոռ Վարդանյանի «Կայսրության թևերը» սերիալի առնչությամբ ԿԳՄՍՆ-ը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն
25.11.2024 | 19:00
Միջուկային պատերազմի կարող է վերածվել ՌԴ-ԱՄՆ հակադրությունը․ ՀՀ-ն վտանգվում է՝ երկուսին էլ ժպտալով․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 18:51
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
25.11.2024 | 18:43
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. 9 ամսվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը
25.11.2024 | 18:32
ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարն առաջին անգամ Թուրքիայում է․ նրան ընդունել է Էրդողանը
25.11.2024 | 18:25
Խորտակված նավի վրա ՀՀ քաղաքացիներ չեն եղել. ԱԳՆ
25.11.2024 | 18:20
«Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի» գործով Դավիթ Բալայանի, Համլետ Ասատրյանի և Արթուր Պողոսյանի վերաբերյալ կարգապահական վարույթը կարճվել է
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ արտերկրյա այցով ԱՄՆ-ում է։ Չորեքշաբթի երեկոյան Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններից հետո նա ժամանել է Կապիտոլիում, ելույթ ունեցել Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում, գրում է VOA-ն։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ իր համար մեծ պատիվ է ելույթ ունենալ ամերիկյան Կոնգրեսի պատերի ներսում։ Նա ասել է, որ Ուկրաինան մարտի դաշտում արդեն հաղթանակներ է տարել Ռուսաստանի նկատմամբ և կշարունակի դա անել՝ հաշվի առնելով Ուկրաինայի ընկերների և գործընկերների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի մեծ աջակցությունը։

«Սա պայքար է ոչ միայն տարածքի, Եվրոպայի այս կամ այն հատվածի համար։ Պայքարը միայն ուկրաինացիների կյանքի, ազատության և անվտանգության համար չէ կամ ցանկացած այլ երկրի, որը Ռուսաստանը փորձում է նվաճել», – ասել է Զելենսկին։ -Այս պայքարը կորոշի, թե ինչպիսի աշխարհում են ապրելու մեր երեխաներն ու թոռները, կորոշի՝ արդյոք կլինի ժողովրդավարություն ուկրաինացիների, ամերիկացիների, բոլորի համար»:

Զելենսկին ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Վաշինգտոն կատարած այս այցի նախօրեին այցելել է Բախմուտ, որը «շարունակում է իր հերոսական պաշտպանությունը ՌԴ դեմ»։ Ամերիկացի օրենսդիրները հոտնկայս ծափահարություններով են ընդունել նրա այս խոսքերը։

Զելենսկին խոստովանել է, որ ռուսներն առավելություն ունեն հրետանու, զինամթերքի և հեռահար հրթիռների հարցում, բայց «ուկրաինացիները կպահեն իրենց սահմանները և երբեք չեն հանձնվի», – ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը։ Նախագահ Զելենսկին վստահություն է հայտնել, որ ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը կօգնեն պաշտպանել Ուկրաինայի երկինքը և ուկրաինական քաղաքները։ Նա նաև նշել է, որ «չպետք է թույլ տալ, որ մի ահաբեկիչը օգնի մեկ այլ ահաբեկչի»՝ նկատի ունենալով Իրանի կողմից Ռուսաստանի զինված ուժերի համար անօդաչու սարքերի մատակարարումը։

«Ուկրաինան երբեք չի խնդրել ամերիկացի զինվորներին մեր փոխարեն կռվել մեր հողում։ Վստահեցնում եմ ձեզ, որ ուկրաինացի զինվորները կարողանում են կատարելապես կառավարել ամերիկյան տանկերն ու ինքնաթիռները»,- ամերիկացի օրենսդիրներին վստահեցրել է Վլադիմիր Զելենսկին։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի ներկայիս օգնությունն Ուկրաինային բարեգործություն չէ, այլ «ներդրում համաշխարհային անվտանգության ու ժողովրդավարության մեջ»։ Զելենսկին նաև ասել է, որ ուկրաինացի ժողովուրդը խաղաղություն է ուզում, սակայն արդար խաղաղություն, իսկ «արդար խաղաղությունը Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն է»։

«Սուրբ Ծննդյան տոնին միլիոնավոր ուկրաինացիներ կարող են չունենալ էլեկտրականություն կամ ջուր», – ենթադրել է Զելենսկին, բայց ուկրաինացիները չեն պատրաստվում դժգոհել, նրանք մտադիր են շարունակել արժանապատվորեն և պատվով պայքարել:

Վլադիմիր Զելենսկին ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել բոլոր օրենսդիրներին, Միացյալ Նահանգների նախագահին, ինչպես նաև՝ յուրաքանչյուր ամերիկյան ընտանիքի՝ մարտնչող Ուկրաինային օգնելու համար և Կոնգրեսի ղեկավարությանը նվիրել է Ուկրաինայի ազգային դրոշը՝ որպես Բախմուտը պաշտպանող մարտիկներից նվեր ։

«Այս դրոշը այս պատերազմում մեր հաղթանակի խորհրդանիշն է։ Մենք դիմանում ենք, պայքարում ենք և հաղթելու ենք, քանի որ մենք միասնական ենք՝ Ուկրաինան, Ամերիկան և ողջ ազատ աշխարհը»,- եզրափակել է Զելենսկին՝ մաղթելով բոլորին հաղթական նոր տարի։