Կբացվի՞ Լաչինի միջանցքը ՄԱԿ-ում հնչած ելույթներից հետո. սպասվում է հայտարարություն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում էր Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Կազմակերպության մի շարք անդամ պետություններ, այդ թվում՝ մշտական անդամները, Լաչինի միջանցքը բացելու կոչեր հնչեցրին՝ ընդգծելով հումանիտար խնդիրները։ Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմն արդեն 10-րդ օրն է՝ փակ է պահում Արցախի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհը։

Արցախի հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից Միացյալ Նահանգները հասցեական քննադատեց Ադրբեջանին Լաչինի միջանցքը փակ պահելու համար։ ԵԱՀԿ ՄԽ մյուս պետություններից Ֆրանսիան առավել չեզոք ելույթով հանդես եկավ․ Ֆրանսիայի ներկայացուցիչը ՄԱԿ-ում կոչ արեց ճանապարհը բացել՝ առանց շեշտելու, թե ում կողմից է այն փակվել:

Ուշագրավ էր ռուս դիվանագետի ելույթը, որում ձևակերպում կար, թե ռուսական կողմին, իբր, հաջողվել է Լաչինի միջանցքը մասնակի ապաշրջափակել։

ՄԱԿ-ի ԱԽ նիստում Ադրբեջանի կողմից Արցախի կյանքի ճանապարհը փակելու գործընթացները հասցեական քննադատել են նաև Նորվեգիայի և Իռլանդիայի ներկայացուցչները։

«Իռլանդիան կոչ է անում ադրբեջանական իշխանություններին՝ առանց նախապայմանների վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան»,- հայտարարեց Իռլանդիայի ներկայացուցիչը։

Միջազգային հանրության այս հայտարարությունները Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին հույսեր են տալիս ենթադրելու, որ ճնշումների արդյունքում Ադրբեջանը կբացի Լաչինի միջանցքը։

Ընդդիմության ներկայացուցիչները ՄԱԿ-ի ԱԽ-ում հնչած ելույթներին հետևել են, սակայն գործնական քայլեր են ցանկանում տեսնել․ արդյո՞ք միջազգային հանրությունը պատրաստ է Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել։

ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի տեղեկացմամբ՝ առաջիկայում կհրապարակվի երեկվա նիստի արդյունքներն ամփոփող հաղորդագրությունը։ Աժ փոխնախագահը, սակայն, հստակ չի նշում՝ արդյո՞ք դա կլինի զուտ հայտարարություն, թե՞ բանաձև։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ շատ կարևոր է, թե ՄԱԿ-ն ինչ փաստաթուղթ կընդունի․ դա կլինի հայտարարություն-կոչի՞ տեսքով, թե՞ պարտադիր կատարման բանաձևի։

Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն Հայաստանի դիմումի հիման վրա նիստ էր հրավիրել նաև այս տարվա սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումից հետո։ Չնայած հայկական կողմից ավելի քան 200 զոհ լինելու, ավելի քան 100 քառակուսի կմ ՀՀ տարածքի օկուպացիայի, բնակավայրերին հասցված հարվածների փաստերին՝  նիստում որևէ բանաձև չընդունեց, թեև դատապարտող հայտարարություններ հնչեցին։

Հակոբ Բադալյանը նշում է՝ այս դեպքում էլ, հնարավոր է, կրկնվի նույն սցենարը։ Ըստ նրա՝ կարևոր է այն, թե ինչ հարաբերություններ ունեն ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ պետությունները՝ ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Չինաստանը։ Քաղաքական մեկնաբանը, սակայն, շեշտում է՝ պաշտոնական Երևանը պետք է ՄԱԿ-ում հնչեցված ելույթներն օգտագործի ըստ անհրաժեշտության։

Պաշտոնական Երևանը ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասի դիրքորոշումը։

Իսկ ահա Ադրբեջանից պաշտոնապես հայտարարում են, որ խորը հիասթափված են, քանի որ, ըստ այդ երկրի ԱԳՆ-ի, պաշտոնական Բաքվին ուղղված քննադատությունները միակողմանի են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան