Թող օդային հումանիտար կամուրջ բացելու իրավունք տան մեզ՝ միջազգային կառույցները գան Արցախ՝ առանց Ադրբեջանի թույլտվության․ Ռուբեն Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Արցախը շուրջ տասը օր շրջափակման մեջ է և իրավիճակը չի փոխվել:

«Ադրբեջանի մամուլը տարածում է տեղեկություններ, որ Արցախը Հայաստանին միացնող ճանապարհը բաց է, բայց դա այդպես չէ, որովհետև մեկ է՝ ճանապարհին գտնվում են ադրբեջանցի և՛ քաղաքական ուժեր, և՛ զինվորականներ, որոնք փակել են ճանապարհը, և եթե ուզում ես անցնել, ուրեմն պետք է նրանցից թույլտվություն ստանաս։ Դա մեր կողմից չի ընդունվելու։ Այդ իրավիճակը շարունակվում է՝ չնայած հայտարարություններին»,- Factor TV-ին տված հարցազրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ-ի երեկվա նիստին․ ինչպե՞ս է Ռուբեն Վարդանյանը գնահատում հնչած ելույթները, հատկապես՝ խաղաղապահ առաքելություն ստանձնած Ռուսաստանի ներկայացուցչի ելույթը։

«Ինձ թվում է՝ շատ կարևոր է, որ ԼՂ-ի հարցը բարձրաձայնվեց ամենաբարձր մակարդակով։ Միանշանակ, բոլոր երկրները դատապարտեցին ճանապարհի փակումը՝ տարբեր բառեր օգտագործելով։ Հնչեց Լեռնային Ղարաբաղի հարցը՝ դա շատ կարևոր է, քանի որ ցույց տրվեց, որ հարցը փակված չէ, և ինչքան էլ Ադրբեջանն ասի, որ դա իր ներքին հարցն է, այդպես չէ։ Շատ կարևոր է՝ մարդիկ լսեցին և հասկացան, որ մենք ունենք հումանիտար ճգնաժամ, և կարևոր է՝ հարցը հնչեց այդ մակարդակում, որ մարդիկ զգան իրենց պատասխանատվությունը։ Մենք հուսով ենք, որ նիստից հետո կունենանք ավելի ուժեղ արձագանքներ և ճնշումներ Ադրբեջանի վրա, որ ճանապարհը բացվի։ Բայց եթե չի բացվելու ճանապարհը, մենք ստանանք իրավունք օդային կամուրջ ստեղծելու»,- ասաց պետնախարարը։

Նիստում Հայաստանը կոչ արեց ՄԱԿ-ի կառույցներին փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար։ Տեղեկություններ են շրջանառվել նախկինում, որ միջազգային կառույցների մուտքն Արցախ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանն արգելել է՝ պայման դնելով, որ նրանք մուտք գործեն Ադրբեջանի կողմից։ Իսկ հայկական կողմը ցանկացել է, որ Լաչինի միջանցքով մտնեն, և հարցը փակուղի է մտել։

Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ օդային հումանիտար կամուրջը հնարավորություն կբացի նաև միջազգային կառույցների համար, որ կարողանան մուտք ունենալ Արցախ՝ առանց Ադրբեջանի թույլտվության։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան