Միացյալ Նահանգները վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը
Քաղաքականություն
21.12.2022 | 16:23Անցյալ շաբաթ Երևան էր ժամանել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի աշխատակազմի Բալկանների, Կովկասի և Սև Ծովի հարցերով գրասենյակի ղեկավար դ-ր Ջեյսոն Հեմի գլխավորած միջգերատեսչական պատվիրակությունը՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության Անվտանգության ու պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի նիստին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
Մասնակիցները քննարկեցին հայ-ամերիկյան երկկողմ անվտանգային հարաբերությունները՝ ուշադրության կենտրոնում պահելով տարածաշրջանային անվտանգության հետ կապված իրավիճակը, սահմանային անվտանգության և անվտանգային համագործակցության հարցերը։
Միացյալ Նահանգները վերահաստատեց իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ապագա ձգտումներին՝ որպես անկախ, ինքնիշխան և ժողովրդավար պետություն, որը խաղաղ գոյակցում է հարևանների հետ։