Այժմ ՄԱԿ ԱԽ-ում քննարկվում է կոնսենսուսով ընդունվելիք որոշման տեքստը․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
Բոլորը

«Դրական եմ գնահատում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում կայացած նիստին, որտեղ քննարկվեց Լաչինի միջանցքի հարցը:

«Կարծում եմ՝ շատ հաջող նիստ էր, ըստ էության բոլոր երկրների ներկայացուցիչները ֆիքսեցին, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը պետք է դադարի, և Ադրբեջանին կոչ արեցին հավատարիմ մնալ նոյեմբերի 9-ի հայտարարության այն դրույթին, ըստ որի՝ Լաչինի միջանցքը պետք է ապահովի անխափան կապ Հայաստանի և Արցախի միջև»,- նշեց Ռուբինյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի ներկայացուցչի ելույթին, որտեղ նա պնդում էր, թե Ադրբեջանը չի փակել Լաչինի միջանցքը, և հարցին՝ ի՞նչ նկատի ուներ նա՝Ռուբինյանը պատասխանեց․ «Նկատի ունի Ռուսաստանին: Դա ադրբեջանական կեղծ պրոպագանդիստական թեզ է, որը նրանք օգտագործում են տարբեր հարթակներում: Կոնկրետ այս դեպքում ՄԱԿ-ի ԱԽ-ում էր դա ասում, դրա համար երևի ուղիղ չասեց, որ Ռուսաստանին են մեղադրում: Այլ հարթակներում նրանք բացեիբաց դա ասում են, բայց դա, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը: Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակել է Ադրբեջանը»:
Ռուբինյանի խոսքով՝ պետք է հնարավորինս մեծացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի նկատմամբ:

«Երեկվա նիստից ակնհայտ դարձավ, որ այդ ճնշումն իրապես մեծացել է ու մեծանում է: ԼՂ-ն և ԼՂ հիմնախնդիրը միջազգայնանում են կրկին, դա հենց Ադրբեջանի ապօրինի քայլերի արդյունքն է: Դուք տեսաք, որ բոլոր երկրների ներկայացուցիչներն օգտագործում էին ԼՂ անվանումը՝ ի հեճուկս Ադրբեջանի պնդումների, բոլորը ֆիքսում էին նոյեմբերի 9-ի հայտարարության կարևորությունը և դրա մեջ պարփակված պայմանավորվածությունների պահման կարևորությունը, բոլորը ֆիքսում էին Լաչինի միջանցքը և դրա կարգավիճակը, պետք է շարունակենք մեծացնել ճնշումը»,- հավելեց Ռուբինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։