Կարծում եմ` կա հավանականություն, որ Լաչինի միջանցքը կբացվի, հաշվի առնելով ՄԱԿ֊ում ելույթները. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
Բոլորը

Արդյո՞ք Լաչինի միջանցքը կբացվի մինչև տարեվերջ։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը նշեց, որ չի ցանկանում կանխատեսում անել, սակայն դրա հավանականությունը կա։

«Այս պահին դրա հավանականությունը կա, բայց կա նաև չբացվելու հավանականություն: Երկու դեպքում կարող է բացվել միջանցքը. կա՛մ երբ փակողների պահանջները իրականացվեն, կա՛մ երբ փակողները տեսնեն, որ իրենց պահանջներն իրականացնել չի ստացվում և այլևս անհնար է պահանջել դրանց իրականացում: Մենք երկրորդ տարբերակող պետք է առաջ շարժվենք, որովհետև առաջին տարբերակով մենք շարժվելու տեղ չունենք»,-նշեց Եղոյանը:

Պատգամավորը հավելեց, որ Հայաստանը շարունակելու է իր ջանքերը, որպեսզի մեծանա միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա։
«ՄԻջազգային հանրության խոսքն ունենում է ազդեցություն․․․ Երբ քաղաքական ուժերի հարաբերակցությունը փոխվի, այդ ժամանակ էլ իրավիճակը գետնի վրա կփոխվի:

Կարծում եմ՝ կա հավանականություն, որ ճանապարհը կբացվի՝ հաշվի առնելով երեկվա ելույթների հարաբերակցությունը: Կարևորը, որ հարցը մտավ միջազգային օրակարգ, կարևորը, որ այնտեղ հնչեցին ձևակերպումներ, որոնք Ադրբեջանը ոչ մի կերպ չէր ցանկանա, որ հնչեին: Այդ մասին իրենք ասացին: Կարևորը, որ հարցը միջազգայնացվեց և դա ինքնին արդեն իսկ գործիք է գետնի վրա իրավիճակը կա՛մ լավացնելու, կա՛մ ավելի վատը չտանելու»,-ընդգծեց Եղոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։