Աֆղանստանում կանանց արգելել են սովորել համալսարանում

Լուրեր

16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
Բոլորը

Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժումը հայտարարել է, որ աֆղան կանանց այլևս չի թույլատրվում սովորել համալսարաններում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Համալսարաններում կանանց մուտքի սահմանափակումն ուժի մեջ է մտնում անմիջապես և անժամկետ, ասվում է կրթության նախարարության հայտարարության մեջ։  Անցյալ տարի էլ թալիբները աղջիկներին արգելեցին հաճախել ավագ դպրոցներ։ Աֆղանստանի բուհերի ընդունելության քննությունները տեղի են ունեցել երեք ամիս առաջ, և քննություն հանձնողների թվում եղել են հազարավոր երիտասարդ կանայք: Ավելի վաղ խիստ սահմանափակումներ էին դրվել այն առարկաների և մասնագիտությունների վրա, որոնք կանայք կարող են սովորել․ անասնաբուժությունը, ճարտարագիտությունը, տնտեսագիտությունը և գյուղատնտեսությունը արգելված ոլորտներ էին կանանց համար:
Անցյալ տարի Աֆղանստանում իշխանությունը զավթած թալիբները համալսարանները ներդրել էին առանձնացված ուսուցում և առանձին մուտքեր՝  տղամարդկանց և կանանց համար: Միևնույն ժամանակ, միայն այլ կանայք կամ որոշակի տարիքից բարձր տղամարդիկ կարող էին դասավանդել կանանց: Կանանց արգելված է լողավազաններ և մարզասրահներ այցելել, նոյեմբերին էլ Քաբուլում կանանց արգելվել էր մուտք գործել քաղաքային այգիներ։ Թալիբները համարում են, որ նման գործողությունները խախտում են շարիաթի նորմերը։

Տաթև Ֆռանգյան