Մենք ակնկալում ենք եռակողմ պայմանավորվածությունների կատարում․ ՌԴ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 11:02
Արման Թաթոյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:00
Գուրգեն Սիմոնյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:58
Ոստիկանությունը կոչ է անում «Գինու օրեր»-ի միջադեպին քաղաքական ենթատեքստ չտալ
07.06.2026 | 10:51
Ինչպես պետք է քվեարկել. ներկայացնում է 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:44
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի քվեարկությունը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:42
Գրիչ չի կարելի օգտագործել. եթե նշում եղավ, քվեաթերթիկն անվավեր կհամարվի. Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:38
Գիշերը ձերբակալված հանձնաժողովի քարտուղարն ու նախագահները Գյումրիի տեղամասերից են
07.06.2026 | 10:34
Քվեարկեցինք, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Գարեգին Բ կաթողիկոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:16
Գործարարը Չինաստանից Մոսկվայով վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ
07.06.2026 | 10:12
Գարեգին Բ-ն քվեարկում է. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:02
Քվեարկել եմ հանուն հզոր պետության, հանուն ամուր մշակույթի. ԿԳՄՍ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:45
Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:36
Վաղարշապատի ընտրատեղամասում քվեարկում են նաև զինծառայողները
07.06.2026 | 09:11
Մենք ուզում ենք մնալ տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրը. Նարեկ Կարապետյանը քվեարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկվում է  Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։

«Մենք ակնկալում ենք եռակողմ պայմանավորվածությունների կատարում»,- ընդգծեց ՌԴ ներկայացուցիչը։

«Ակնկալում ենք, որ մոտ ապագայում լիարժեք տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի։ Ռուսական կողմը Պաշտպանության նախարարության, ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարության գծով վերջին օրերի ընթացքում ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ ջանքերը Լաչինի միջանցքում իրավիճակի շուտափույթ կարգավորման համար։ Կանոնավոր շփումներ են կազմակերպվել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ»,- նշեց ՌԴ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ այդ աշխատանքի արդյունքում հաջողվել է հասնել Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման վերսկսմանը և միջանցքով երթևեկության մասնակի ապաշրջափակմանը։

«Համաձայնեցվում է Ադրբեջանի բնապահպան – փորձագետների՝ Լեռնային Ղարաբաղի հանքավայրեր այցելելու կարգը»,-եզրափակեց նա։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ից ադրբեջանական  կողմը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով 1100 քաղաքացի, այդ թվում՝ 270 երեխա, զրկված  է  տուն վերադառնալու հնարավորությունից։