Կոչ ենք անում Ադրբեջանին երաշխավորել անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով․ Նորվեգիայի ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Նորվեգիան խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի զարգացումներով և այն հանգամանքներով, որ դա կարող է էլ ավելի ապակայունացնել տարածաշրջանը։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դիմումի հիման վրա հրավիրված Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանն ասաց ՄԱԿ-ում Նորվեգիայի ներկայացուցիչ Մոնա Յուլը՝ կոչ անելով Ադրբեջանին երաշխավորել անվտանգ տեղաշարժը միջանցքով։

«Միջանցքի արգելափակումն արդեն իսկ ծանր մարդասիրական հետևանքներ ունեցել է, բժշական պարագաներ, դեղորայքը և բժշկական տարհանումը ընդհատվել են։ Կենսական ապրանքների ու ծառայությունների մատակարարման ցանկացած խաթարում առաջին հերթին վնասում է ամենախոցելիներին, և դրանից պետք է խուսափել։ Բոլոր կողմերին կոչ ենք անում հավատարիմ մնալ 2020-ի նոյեմբերին եռակողմ հայտարարության մեջ արված հանձնառություններին։ Հատկապես, կոչ ենք անում Ադրբեջանին երաշխավորել անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով։ Որևէ մեկի շահերից չի բխում մարդասիրական ծանր իրավիճակ ստեղծելը Լեռնային Ղարաբաղում»,- նշեց Յուլը։

Նա ընդգծեց, որ խնդրի լուծման պետք է հասնել երկխոսությամբ և դիվանագիտական նախաձեռնություններով՝ կոչ անելով առավելագույն զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել ու վերադառնալու բանակցային սեղանի շուրջ բարեխղճորեն և առանց նախապայմանների։

ՄԱԿ-ում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչը ողջունեց հանգամանքը, որ Լաչինի միջանցքի փակման հարցը քննարկման է դրվել Անվտանգության խորհրդում։ «Միջազգային հանրությունը չի կարող  սպասել, թե այս փոթորկահույզ իրավիճակն ինքնին կանհետանա, կվերանա։ Մենք ողջունում ենք միջնորդական ջանքերը տարածաշրջանում, ողջունում ենք միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված բանակցությունների խորացմանը»,- եզրափակեց Մոնա Յուլը։

Մանրամասները՝ տեսանյութում։