Շրջափակված մարդկանց տեղաշարժը և հրատապ վերադարձը կարևոր առաջնահերթություն է. Անգլիայի ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկվում է  Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։

Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված է մնում վերջին շրջանում Լաչինի միջանցքի փակման հանգամանքով։ Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։

«Մենք ուրախ ենք, որ գազամատակարարումը տարածաշրջան վերականգնվել է, բայց շարունակում ենք կոչ անել, որպեսզի միջանցքն անմիջապես վերաբացվի։ Լաչինի միջանցքը միակ ճանապարհն է, որով առօրյա անհրաժեշտ պարագաները կարող են տարածաշրջան ուղարկվել։ Միջանցքի փակումը շարունակվում է մեկ շաբաթից ավելի և մարդասիրական ծանր հետևանքների վտանգ է առաջացրել հատկապես ձմռան ամիսներին։ Մտահոգությամբ ենք արձանագրում նաև, որ քաղաքացիական անձինք մնացել են և չեն կարող տեղաշարժվել։ Նրանց հրատապ վերադարձը նույնպես կարևոր անհրաժեշտություն է», – ասել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ Բրիտանիայի իշխանությունները կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ։

«Տևական խաղաղության հնարավոր է հասնել՝ միայն դիվանագիտության սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների համաձայն։ Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել միջազգայնորեն կազմակերպվող բանակցային ջանքերին, որոնց նպատակն է խաղաղություն և անվտանգություն ապահովել տարածաշրջանում»,- եզրափակել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը։