Թեժ բանավեճ ԱԺ-ում. ի՞նչ է անում Փաշինյանի իշխանությունը Լաչինի միջանցքը բացելու համար․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Արցախի շրջափակման պահից 9 օր անց Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ քննարկումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։

Արցախում շարունակում են խորանալ հումանիտար խնդիրները։ Ռուսական կողմը հայտարարում է ճանապարհն ապաշրջափակելու բանակցությունների մասին՝ առանց բովանդակային մանրամասների։

Ի՞նչ արդյունք կտա ՄԱԿ-ի ԱԽ նիստը․ ԱԺ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, այդ թվում՝ արտաքին քաղաքական բլոկը ներկայացնող, այսօր հրաժարվեցին պատասխանել այս հարցին։ ՔՊ-ից միայն Հովիկ Աղազարյանն է մեկնաբանում․ ըստ նրա՝ իշխանությունների՝ ՄԱԿ-ի ԱԽ դիմելն անհրաժեշտություն է։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշում է՝ եթե միջազգային կառույցներից, այդ թվում՝ ՄԱԿ-ից, միայն հայտարարություններ լինեն, դա բավարար չէ Լաչինի միջանցքը բացելու համար։

Մինչ այդ, Ազգային ժողովի արտահերթ նիստում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումները թեժ բանավեճի վերածվեցին։ Խորհրդարան եկած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի պատգամավորները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է անում Փաշինյանի կառավարությունն արցախահայության խնդիրներն օր առաջ լուծելու համար։

«Հայաստանն աշխատում է միջազգային գործընկերների հետ, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի, իսկ ճգնաժամը հագուցալուծվի»,- հայտարարեց Արմեն Գրիգորյանը՝ շեշտելով, որ պատասխանատվությունը ՌԴ-ինն է։

ԱԽ քարտուղարն ընդգծում է՝ Ադրբեջանը բնապահպանական կեղծ պատրվակներով Լաչինի միջանցքը փակել է, որպեսզի էթնիկ զտում իրականացնի Արցախում։ Այս ֆոնին ընդդիմադիրները քննադատում են ՔՊ-ականներին ոչինչ չանելու համար։ Արմեն Գրիգորյանը հակադարձում է՝ ՀՀ-ն դրամական աջակցություն է ցուցաբերում Արցախին։

Մինչ Երևանում քաղաքական ուժերը միմյանց հասցեին փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում, Արցախից հայտնում են խորացող հումանիտար ճգնաժամի մասին։ Բանջարեղենի խանութներն արդեն դատարկ են, սննդամթերքի ու դեղորայքի պակաս կա, չլուծված է մնում վիրահատական հրատապ միջամտության կարիք ունեցողների՝ Երևան տեղափոխման հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան