Զելենսկին այցելել է Բախմուտ, որտեղ ամենաթեժ մարտերն են ընթանում

Լուրեր

16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դոնեցկի շրջանի Բախմուտ քաղաք է այցելել, որտեղ այժմ ամենաթեժ մարտերն են ընթանում։ Այս մասին հայտնել է նախագահի գրասենյակը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բախմուտը միջին մեծության քաղաք է Դոնեցկի մարզի հյուսիսում և կարևոր տրանսպորտային հանգույց: Այստեղով են անցնում Լիսիչանսկի և Սևերոդոնեցկի, Սևերսկի, Սլավյանսկի, Կրամատորսկի, Կոնստանտինովկայի, Գորլովկայի և Լուգանսկի ճանապարհները։

Այն դարձել է առաջնագիծ 2022 թվականի մայիսին, երբ ուկրաինական զորքերը նահանջեցին Պոպասնայից, իսկ ռուսական զորքերը հայացքն ուղղեցին Սլովյանսկին և Կրամատորսկին: Միաժամանակ, սկսվեցին Բախմուտի կանոնավոր գնդակոծությունները։ Քաղաքի 70.000 բնակիչների մեծ մասը փախել է, այստեղ հիմնականում ծերերն են մնացել։ Բախմուտում ջուր և լույս չկա, բազմաթիվ շենքեր ավերված են։

«Վլադիմիր Զելենսկին այցելել է Բախմուտում առաջնագիծ, պարգևատրել մարտիկներին գերազանցության նշաններով ու արժեքավոր նվերներով։ Նա Բախմուտից արդեն հեռացել է»,- հայտնել է Զելենսկիի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Նիկիֆորովը։

Էմմա Չոբանյան