ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Շոյգուն ստուգել է ռուս զինվորականների «առաջապահ դիրքերը»․ իրականում նա ռազմաճակատից 80 կմ հեռու է եղել

Լուրեր

17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
Բոլորը

Ակտիվիստները վերլուծել են ՌԴ ՊՆ հաղորդագրությունը, որում ասվում է, որ նախարար Սերգեյ Շոյգուն ստուգել է Ուկրաինայում ռուսական ստորաբաժանումների առաջնային դիրքերը։ Նրանք եզրակացրել են, որ նախարարը ստուգում է ռուսական ամրությունները Ղրիմում։ Այս ամենին ուշադրություն է դարձրել «Ազատություն» ռադիոկայանը, գրում է Meduza-ն։

ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ Շոյգուն «թռել է այն տարածքների վրայով, որտեղ տեղակայված են զորքերը և ստուգել ռուսական ստորաբաժանումների առաջապահ դիրքերը «հատուկ ռազմական գործողության» գոտում»։ ՊՆ-ն նաև տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված է, թե ինչպես է Շոյգուն դիտարկում պաշտպանական կառույցները ուղղաթիռի պատուհանից։

Twitter-ի օգտատեր @GlasnostGone-ը և GeoConfirmed նախագծի կամավորները վերլուծել են տեսանյութը և որոշել այն առարկաների գտնվելու վայրը, որոնք ընկել են շրջանակի մեջ։ Պարզվել է, որ խրամատները, որոնց վրայով թռել է Շոյգուն, գտնվում են Ղրիմի Արմյանսկ բնակավայրի շրջանում, այսինքն՝ ռազմաճակատից մոտ 80 կմ հեռավորության վրա։

Միաժամանակ, հայտնի չէ՝ Շոյգուն ռուսական զորքերի այլ դիրքեր ուսումնասիրե՞լ է, թե՞ ոչ։ ՊՆ հաղորդագրությունից ու հրապարակված տեսանյութից դա պարզ չէ։

Էմմա Չոբանյան