Գնացե՛ք, ով էլ գա, ձեզնից ավելի լավ կանի․ Գեղամ Մանուկյանը՝ իշխանությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

«Այն փաստը, որ կառավարությունը այսպիսի կարևոր հարց բերում է մեկժամյա քննարկման ռեժիմով, շրջանցելով հանձնաժողովը, ամեն ինչ ասված է»,- այս մասին Ազգային Ժողովի արտահերթ նիստում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին օերքնում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագծերի փաթեթը։

«Նախագիծը հիմանվորում է քառօրյայի դասերով, բայց այդ ժամանակվա հետախուզության պաշտոնից ազատվածին հետո Փաշինյանը դարձնում է Գլխավոր խորհրդական, հետո Պաշտպանության նախարար։

Հիմնավորում եք 44-օրյայի դասերը, բայց մինչև հիմա 10 ամիս Ռազմական հետախուզության պետ մենք չունենք, նախկին պետն էլ բանտարկված է։
Հիմանվորում են միչև 2050թ․ Հայաստանի զարգացման ռազմավարություն, որի մեջ մի նախադասություն է, մինչև 2050թ․ ունենաք աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը․ ֆուտբոլի նման մի բան։

Իսկ իրականում այսօր, երբ այս հարցն է բերվում, արդեն 9-րդ օրն է՝ Արցախը շրջափակված է, բլոկադայի մեջ է։ Իշխանությունը թևերն է թոթվում, ասում է՝ ինչ անեմ, հո մենք չենք փակել, ասում են ու շարունակում են իրենց առօրյա կյանքը՝ անհոգ, նախատոնական, հարսանիքներում ու թշնամու կրակի տակ հայտնված երբեմնի առողջարաններում ժողով անելով։ Բա ո՞վ է փակել։ Ասում են ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ է։ ԱԺ ամբիոնից Արմեն Գրիգրոյանն էլ է դա ասում։ Ուրեմն տեր չեք այն ստորագրությանը, որը ժամանակին համարում էիք փրկություն, նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետ, որտեղ ասում էիք՝ Հայաստանն Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնում Քելբաջարի շրջանը մինչև 2020թ․ նոյեմբերի 15-ը, Լաչինի շրջանը՝ մինչև 2020թ․-ի դեկտեմբերի 1-ը»,- նշեց Մանուկյանը։

Պատգամավորի խոսքով՝ Արմեն Գրիգորյանը ընդդիմությանն ասում է գնացե՛ք ռուսներին համոզեք, բա մենք ինչ անենք։
«Մեկ բան կարող եք անել հանգիստ, կարող եք գնալ, ով էլ գա, ավելի լավ կանի»,- դիմելով իշխանությանը՝ նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։