Նախագահի հրամանով՝ Տիգրան Խաչատրյանը նշանակվել է փոխվարչապետ
Քաղաքականություն
19.12.2022 | 20:24Նախագահ Վահագն Խաչատրյանի հրամանով՝ Տիգրան Խաչատրյանը նշանակվել է փոխվարչապետ։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ»,-նշված է հրամանի մեջ: