Գաղտնալսման դեպքում ծանուցման մեխանիզմներ չունենք․ անձը չի կարող բողոքարկել․ Դավիթ Գյուրջյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
Բոլորը

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանի և Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF) հետ համատեղ՝ «Գաղտնի հսկողության միջոցներ․ ՄԻԵԴ չափանիշներ և միջազգային լավագույն փորձ, ՀՀ օրենսդրության խնդիրներ» խորագրով աշխատաժողով է կազմակերպել։

Անդրադարձ կատարվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սահմանած չափանիշներին, օրենքին համապատասխան միջամտությանը և անօրինական միջամտության դեմ արդյունավետ երաշխիքներին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման հիմքով Հայաստանի դեմ կայացված վճիռներին և ՀՀ ազգային օրենսդրությանը՝ ՄԻԵԴ սահմանած չափանիշների համատեքստում։

Աշխատաժողովի ժամանակ իր ելույթում «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ» ՀԿ-ի փաստաբան Դավիթ Գյուրջյանը, անդրադառնալով առկա օրենսդրական կարգավորումներին և դրանց համեմատությանը՝ ՄԻԵԴ վճիռներում արձանագրված խնդիրների համատեքստում, ընդգծեց․ «Գաղտնի հսկողության միջոցների համակարգի վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը կարելի է բաժանել 2 հիմնական բլոկի՝ Օպերատիվ հետախուզական միջոցառումների գործունեության մասին օրենք և Քրեական դատավարության օրենսգիրք, որը կարգավորում է գաղտնի քննչական գործողությունները։

Խնդրահարույց է գաղտնի գործողության միջոցառումների շրջանակը․ օրինակ՝ Օպերատիվ հետախուզական միջոցառումների գործունեության մասին օրենքը չի տարբերակում և արտաքին դիտում միջոցառման կիրառման հնարավորություն է տալիս ոչ միայն ծանր, այլ նաև ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների դեպքում։

Գաղտնալսման դեպքում ծանուցման մեխանիզմներ չունենք․ անձը չի կարող բողոքարկել։

Հաջորդ խնդիրը վերաբերում է գաղտնի հսկողության միջոցների գործողության տևողությանը»։

Մանրամասն՝ տեսանյութում։