Լաչինի միջանցքը բացելու գինը․ Բաքուն նախապայմաններ է առաջ քաշում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
Բոլորը

Արդեն 8 օր է՝ Արցախը կտրված է Հայաստանից․ ադրբեջանական կողմը փակ է պահում կենսական նշանակության Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը։ Որպես «բնապահպան» հանդես եկող ադրբեջանցիների խումբը նախապայմաններ է առաջ քաշում։ Այս մասին այսօր հայտնեց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, որն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ Երևանում ՄԱԿ-ի ներկայացուցչության շենքի մոտ անժամկետ նստացույց է իրականացնում։

Ադրբեջանական կողմը ցանկանում է մուտք գործել Կաշենի հանքավայր՝  հիմնավորմամբ, թե, իբր, անխնա օգտագործվում են օգտակար հանածոները։ Factor TV-ին հայտնի է դարձել, որ նախորդ շաբաթվա վերջին ադրբեջանական և արցախյան կողմի բանակցություններն արդյունք չեն տվել, քանի որ Բաքվի պայմանն է եղել՝ մոնիթորինգային խումբ ուղարկել հանքավայր, իսկ արցախյան կողմի պահանջը, ըստ մեզ հասած տեղեկությունների, եղել է՝ զուգահեռ Լաչինի միջանցքի բացումը, ինչը մերժվել է։ Նշենք, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները միմյանց հետ ուղիղ չեն բանակցում, նրանք իրենց դիրքորոշումները գրավոր հանձնում են ռուս խաղաղապահ առաքելության ներկայացուցիչներին։

Թշնամու կողմից Լաչինի միջանցքի փակումն Արցախում հումանիտար խնդիրներ է առաջացրել։ Օրինակ՝ Շուշիի շրջանի Լիսագոր համայնքի այս հատվածից դեպի Լաչին, ապա Ստեփանակերտ հնարավոր չէ հասնել։

Արտակ Բեգլարյանն ասում է՝ Արցախի բոլոր բնակավայրերում էլ սննդի, դեղորայքի, դիզվառելիքի և այլ անհրաժեշտ ապրանքերի պակաս կա։ Արցախի տեղեկատվական շտաբն էլ հայտնում է, որ Արցախի բոլոր բուժհաստատություններում այժմ պլանային վիրահատությունները դադարեցված են, Հանրապետական հիվանդանոցում 11 հոգի գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ «Արևիկ» մանկական հիվանդանոցում վերակենդանացման բաժանմունքում 12 երեխա կա, նրանցից 4 ամսական փոքրիկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այսօր Արցախից սրտային ծանր հիվանդություններով հնարավոր է եղել Հայաստան տեղափոխել մեկ քաղաքացու՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։

Արտակ Բեգլարյանը, որը հազարավոր արցախցիների պես չի կարողանում վերադառնալ Ստեփանակերտ, շեշտում է՝ միջազգային ճնշումներ պետք է կիրառվեն Ալիևի նկատմամբ, որպեսզի Բաքուն բացի Լաչինի միջանցքը։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս՝ ապաշրջափակել Լաչինի միջանցքը: ՄԻԵԴ-ն հայկական կողմի հարցերին պատասխանելու համար Ադրբեջանին ժամանակ էր տվել․ այդ վերջնաժամկետը լրանում է այսօր։ Եղիշե Կիրակոսյանն այսօր Factor TV-ի եթերում ներկայացրել է հավանական սցենարները, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը պատշաճ չպատասխանի։

Դեկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները փակ ձևաչափով քննարկելու են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Սակայն փակ հանդիպումից որևէ մանրամասն չհրապարակվեց։

Մինչ միջազգային կառույցների արձագանքն ու գործուն քայլերը՝ արցախցիները շարունակելու են ապրել հումանիտար աղետի պայմաններում։

Ի դեպ, դեկտեմբերի 16-ին համացանցում տեսանյութ տարածվեց, որում երևում էր, թե ինչպես են ռուսական խաղաղապահ առաքելության բեռնատարներն անցնում Լաչինի միջանցքով։ Հայկական մեդիատիրույթում տեսանյութը ներկայացվում էր որպես Արցախ հումանիտար օգնության տեղափոխում։

Արցախի պետնախարարի աշխատակազմից Factor.am-ին հայտնեցին, որ Ստեփանակերտին հայտնի չէ ռուս խաղաղապահների միջոցով արցախցիներին հումանիտար օգնություն փոխանցելու մասին որևէ տեղեկություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան