Այո՛, սա ռուս-ադրբեջանական «Կոլցո» օպերացիա է․ ՌԴ-ն չի՛ բացում միջանցքը, քանի որ Ադրբեջանի հետ շահեր ունի․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 13:45
Ավինյանի կարգադրությամբ՝ շուրջ 2 միլիոն դրամ կհատկացվի «Ավետիս» ՀԿ-ին
22.11.2024 | 13:34
Ուկրաինայի Գերագույն Ռադան չեղարկել է այսօրվա նիստը հարձակման սպառնալիքի պատճառով
22.11.2024 | 13:23
Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին
22.11.2024 | 13:10
Երանոս գյուղում ոռոգման ջրատար ցանց է կառուցվում
22.11.2024 | 12:57
Կուրսկի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով ԿԺԴՀ բանակի գեներալ է վիրավորվել.WSJ
22.11.2024 | 12:44
Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ
22.11.2024 | 12:32
ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի առնչությամբ
22.11.2024 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը «կողմնակալ, ոչ օբյեկտիվ և անարդար» է անվանել Լյուքսեմբուրգի խորհրդարանի բանաձևը
22.11.2024 | 12:19
12 մեդալ՝ հայ ըմբիշներին, Պուտինը՝ ուկրաինական հակամարտության գլոբալ բնույթ ստանալու մասին․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 12:12
Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը
22.11.2024 | 11:59
Հայաստանում 2025 թ․ փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ կանցկացվեն
22.11.2024 | 11:46
Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ
22.11.2024 | 11:35
ՌԴ-ն Հյուսիսային Կորեային 1 մլն բարել նավթ է մատակարարել զենքի ու զինծառայողների դիմաց
22.11.2024 | 11:22
Նախագահը ստորագրել է «ՀՀ 2024 թ․ պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը
22.11.2024 | 11:11
Գորիսի աշակերտները յուրացնում են անտառվերականգնման հմտությունները․ ՄԱԿ ՊԳԿ-ն դասընթաց է կազմակերպել
Բոլորը

Լաչինի միջանցքը բացելու պահանջով Ադրբեջանին ուղղված խիստ կոչեր հնչեցին ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, ԵՄ-ից, Կանադայից և այլ պետություններից, ՌԴ-ն իր հերթին հայտարարեց՝ ռուս խաղաղապահներն աշխատում են միջանցքի բացման ուղղությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։

Բայց ո՞րն է միջազգային ճնշման հետևանքը։ Factor TV-ի հարցազրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին հարց ուղղեցինք՝ կարո՞ղ ենք փաստել արդյոք, որ Ադրբեջանը փաստացի չընկրկեց միջազգային ճնշման առաջ, կամ կարո՞ղ ենք փաստել, որ այդ ճնշումը բավարար չէր և անհրաժեշտ չափով ուժեղ չէր։

Քաղաքական գործիչն անմիջապես հիշեցրեց Սերբիայի նախադեպը․
«Այդ երկրի իշխանություններն էլ ժամանակին չէին ընկրկում միջազգային հանրության կոչերին և Կոսովոյում ցեղասպանություն արեցին, որի վերջնական արյդունքը եղավ Կոսովոյի՝ անկախ պետություն ճանաչելը 100-ից ավել երկրի, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից։ Այսինքն՝ այն պետությունները, որոնք դուրս են գալիս միջազգային խաղի կանոններից, և որտեղ կա քաղաքակրթական վեճ․․․ իսկ Բայդենի՝ իշխանության գալուց հետո աշխարհը բաժանվեց ժողովրդավարությունների և ավտորիտարիզմի, և այդ ենթատեքստում՝ ՀՀ-ն հայտնվեց ժողովրդավարականների շարքում։ Եվ դրա շնորհիվ է, որ այսօր աշխարհը քննադատում է, այդ խնդիրները դնում է»։

Ըստ Արամ Սարգսյանի՝ Ադրբեջանի իշխանությունը, որ երկար տարիների աշխատանքային փորձ ունի, լավ հասկանում է՝ Ֆրանսիայի դիմումի հիման վրա ՄԱԿ ԱԽ-ում է հարցը, և կփորձի այս իրավիճակը ձգձգել։

Արամ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ Արցախի բնակիչները զգո՞ւմ են Ադրբեջանի համեմատ ժողովրդավարական լինելու օգուտները։ Այո՛, Արևմուտքն Ադրբեջանի ռազմական և հումանիտար ճգնաժամ առաջացնող այս սադրանքներին խիստ է արձագանքում, բայց ո՛չ այնչափ խիստ, որքան՝ ՌԴ-ի հանցագործությունների պարագայում Ուկրաինայում։ Թե՛ ՌԴ-ն, թե՛ Ադրբեջանը, ավտորիտար պետություններ լինելով, հարձակվել են իրենց հարևան ժողովրդավարական պետությունների վրա։ Ադրբեջանն էլ զավթել է ՀՀ-ի և ԼՂ-ի տարածքները, այսօր էլ շրջափակված է պահում Արցախը, բայց Բաքվի և Մոսկվայի նկատմամբ Արևմուտքն արդյո՞ք տարբեր մոտեցումներ չունի։

«Ասել, որ Ադրբեջանի իշխանությունները պրոբլեմներ չունեն իրենց քայլերի հետևանքով, կոպիտ սխալ կլինի։ Պրոբլեմներ ունեն բոլորը, ո՛չ միայն Արցախն ու Հայաստանը՝ ստեղծված իրավիճակի մասով, պրոբլեմներ ունի նաև Ադրբեջանն իր քայլերի հետևանքով։

Ադրբեջանն ամբողջ աշխարհին ասում է, որ ԼՂ կարգավիճակի հարցով չի բանակցելու ՀՀ-ի հետ։ Նույն բանն Ալիևն ասեց նաև Պուտինին։ Բայց կա Արևմուտք, որն ասում է՝ լա՛վ, չե՞ս ուզում բանակցել ՀՀ-ի հետ, ՌԴ-ի հետ եռակողմ փաստաթուղթ ես ստորագրել, որտեղ ընդունել ես շփման գիծը, և չես ուզում այդ թեման բանակցել, բայց կա ժողովուրդ Արցախում, որի շահերն ու իրավունքները պաշտպանել է պետք, այդ ժողովուրդը որոշակի կարգավիճակ պիտի ունենա՝ բանակցիր այդ ժողովրդի հետ։ Հիմա ի՞նչ պետք է անի Ալիևը՝ բանակցի ԼՂ-ի հայերի հետ, կնշանակի՝ Արցախ գոյություն ունի և ինքը ճանաչում է Արցախում գոյություն ունեցող պետական իշխանություն ունեցող խմբին, ում հետ ինքը բանակցում է։ Իսկ եթե նրանց հետ չբանակցի, դա անի ՀՀ-ի հետ, այդ դեպքում՝ պիտի ընդունի, որ Մինսկի խումբը գոյություն ունի։ Այսինքն՝ Ալիևը փակուղու առաջ է, որից դուրս գալու ելքեր ինքը չունի։ Որպեսզի այս փակուղում իրեն անընդհատ չտանեն, ասեն՝ արի բանակցության Բրյուսելում կամ Վաշինգտոնում կամ Մոսկվայում, ինքը հորինում է Լաչինի փակման պես պատրվակներ, որ իրեն դիմեն, ասեն՝ հումանիտար միջանցքը բացիր, գազը բացիր, որ Արցախում չմսրեն։ Այսպիսով՝ նա հետաձգում է գլխավոր հարցը՝ կարգավիճակը լուծելու պահը»,- նշեց քաղաքական գործիչը։

Արամ Սարգսյանը Լաչինի միջանցքի փակումը նմանեցնում է 1990-ականներին «Կոլցո» օպերացիային, որի հետևանքով Ռուսաստանի և Ադրբեջանի զինուժի գործադրմամբ՝ հայերը հարկադրված լքեցին Արցախի հյուսիսային Գետաշեն, Մարտունաշեն գյուղերն ու այլ վայրեր, ինչից հետո տարածքն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Արամ Սարգսյանը կասկած անգամ չունի՝ ՌԴ-ն, ունենալով խաղաղապահներ Արցախում, չի գնում միջանցքի բացմանը, քանի որ Ադրբեջանի հետ ունի համատեղ շահեր, ՀՀ-ի հետ՝ չունի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան