Արցախում ծանր վիճակում գտնվող բուժառուի կյանքը փրկել չի հաջողվել․ 1 հոգի տեղափոխվել է Երևան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու փակման հետևանքով արդեն 8-րդ օրն է առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ մնալ։ Հիվանդանոցներում դադարեցված են բոլոր պլանային վիրահատությունները։ Առավոտյան հայտնի դարձավ, որ ծանր վիճակում գտնվող մեկ հիվանդ մահացել է։

Սրտի հրատապ վիրահատության կարիք ունեցող մեկ հիվանդ Կարմիր խաչի ուղեկցությամբ շտապ օգնության մեքենայով Լաչինի միջանցքով տեղափոխվել է Երևան։ Հիվանդը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, ապա ռեանիմոբիլով Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոն:

Ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք ակտիվ տարածում են շտապ օգնության մեքենայի անցնելու կադրերը, բնականաբար չեն ասի, թե ինչու է մեկ հիվանդին միանգամից մի քանի մեքենա ուղեկցում՝ Ոստիկանության, Կարմիր խաչի , խաղաղապահների: Մեկ հիվանդի տեղափոխմամբ Արցախի առողջապահության համակարգի խնդիրները չեն պակասել: Բազմաթիվ հիվանդներ այսօր հնարավորություն չունեն Երևան հասնել: Հանրապետական հիվանդանոցում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 92 հիվանդ։

Հիվանդանոցի ռեանիմացիոն բաժանմունքում այս պահին 11 հիվանդ է գտնվում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Միջանցքը փակվելուց հետո առաջին օրերին ծանր վիճակում գտնվող 2 հիվանդի վիճակ այս պահին կայուն է։

Պատկերը նույնն է նաև Ստեփանակերտի Արևիկ բուժմիավորումում։ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու փակման հետևանքով մանկական հիվանդանոցում մեծ դժվարություների են բախվել։ Հատկապես տարվա այս եղանակին շատ են սուր շնչառական հիվանդությամբ դեպքերը։ Վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի և նորածնային բաժանմունքում այս պահին 12 երեխա է գտնվում։

Ռեանիմացիոն բաժանմունքում գտնվող երեխաներից մեկը՝ 4 ամսական մի փոքրիկ, ծայրահեղ ծանր վիճակում է։ Արևիկ մանկական բուժմիավորման գործադիր տնօրենի գնահատմամբ նրա կյանքին վտանգ է սպառնում։ ՀՀ մասնագետների հետ խորհրդակցելով՝ առցանց կապով Արցախի բժիշկները փոքրիկին անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում։ Բայց Երևան տեղափոխելու անհրաժեշտություն կա։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում այս պահին անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա, սակայն պաշարները սպառվում են: Հիվանդանոցներում ահազանգում են՝ Ճանապարհը երկար փակ մնալու դեպքում իրավիճակը կարող է ծայրահեղ բարդանալ։

Արմինե Պետրոսյան