Սեպտեմբերի 13-ի մարտերի հետևանքով հայկական կողմի կորուստների թիվը 224 է

Լուրեր

09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
Բոլորը

Սեպտեմբերյան երկօրյա մարտերի ընթացքում հայկական կողմը 224 զոհ է տվել, մարմինների նույնականացման գործընթացն ամբողջությամբ ավարտվել է։ Այս մասին Factor TV-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Զոհերից առնվազն 11-ը սպանվել է ադրբեջանական գերության մեջ։ Ադրբեջանական տելեգրամ ալիքներում այդ օրերին տարածվել էին հայ զինվորներին գնդակահարելու տեսանյութեր։ Հայկական կողմն ունի նաև երեք անհետ կորած։ Անհետ կորածների մարմինները մնացել էին ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում։ Ադրբեջանը խոչընդոտում էր այդ տարածքներում որոնողական աշխատանքների իրականացումը։ Արդյոք ադրբեջանցիները հիմա էլ են խոչընդոտում այդ աշխատանքներին․ Պաշտպանության նախարարությունից այս հարցին չպատասխանեցին՝ հորդորելով գրավոր դիմել։

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հարձակում էին սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղություններով ինտենսիվ կրակ էին բացել հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20։00-ից, հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ էր հաստատվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։ Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրակ էին բացել սահմանի արևելյան ուղղությամբ։ Մինչ օրս ադրբեջանական ուժերն շարունակում են ապօրինաբար մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում։

Արփի Հակոբյան