Կիևը կրկին ԱԹՍ-ների հարձակումների է ենթարկվել
Քաղաքականություն
19.12.2022 | 11:48Ուկրաինայի մայրաքաղաքը դիմակայել է իրանական «Շահեդ կամիկաձե» անօդաչու թռչող սարքերի հարձակումների մի քանի ալիքների, հայտնել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Կիևի օդային տարածքում գրանցվել է հակառակորդի 20-ից ավելի անօդաչու թռչող սարք, հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են մոտ 15-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի խոսքով՝ անօդաչուներից հարված է հասցվել կարևոր ենթակառուցվածքային օբյեկտի։
Տաթև Ֆռանգյան