Կոսովոյում սերբական բարիկադների մոտ ցուցարարների թիվն աճում է

Լուրեր

05.11.2024 | 23:30
ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները դժվար թե վերականգնեն Թուրքիայի հետ հարաբերությունները. անդրադարձ
05.11.2024 | 23:14
Հրդեհ Քարաձոր գյուղում
05.11.2024 | 23:03
«Վրացական երազանքը» նախագահին իմփիչմենթի ենթարկելու մանդատներ չունի
05.11.2024 | 22:53
ԱՄՆ-ում նախագահ են ընտրում. ՈՒՂԻՂ
05.11.2024 | 22:43
Տիեզերք է արձակվել աշխարհի առաջին փայտե արբանյակը
05.11.2024 | 22:29
Թուրքիայի քաղաքներում ոստիկանությունը դաժանաբար ճնշել է քուրդ քաղաքապետերի հեռացման դեմ ակցիայի մասնակիցներին
05.11.2024 | 22:25
ՔՊ-ում որոշել են, թե ում թեկնածությունը կառաջադրեն ՀԾԿՀ նախագահի և ԲԴԽ անդամի պաշտոններում
05.11.2024 | 22:20
Իսրայելի վարչապետը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին
05.11.2024 | 21:59
Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան կտրուկ կրճատել են ռուսական ածխի գնման ծավալները
05.11.2024 | 21:44
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2024 | 21:30
ԲԱՆԱՎԵՃ. Ցեղասպանության ճանաչումը չպիտի՞ լինի ՀՀ թիվ 1 արտաքին օրակարգը. Թուրքիայի հետ շփման լեզուն
05.11.2024 | 21:16
ԱՄՆ-ը չի վարանի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ․ Միլլեր
05.11.2024 | 21:00
Հայաստանը շարունակում է ազատության կղզյակ մնալ ՌԴ-ից հեռացածների համար․ Սերգեյ Ցելիկով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 20:56
Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
05.11.2024 | 20:40
Վալենսիան 31,4 միլիարդ եվրո է պահանջում կենտրոնական իշխանություններից ջրհեղեղից տուժածների համար
Բոլորը

Ինքնահռչակ Կոսովոյի հյուսիսային շրջաններում իրադարձությունները նոր թափ են ստանում։ Սերբ ոստիկաններ Միլյան Աջիչի և Դեյան Պանտիչի ձերբակալություններին հաջորդել է երրորդ սերբ ոստիկանի՝ Սլաժան Տրայկովիչի ձերբակալությունը, ինչն էլ դարձել է պատճառ, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են միանում բարիկադներին, այսօր հայտնում է TK Readovka-ն։

Բարիկադների մոտ են ՆԱՏՕ-ի KFOR կոնտինգենտի ներկայացուցիչներ՝ տեսանկարահանող սարքերով, ովքեր ցուցարարներին հարցնում են՝ ո՞վ է ղեկավարում ցույցերը։ Սերբերը բացատրում են, որ բարիկադները ալբանացիների կողմից սերբերի նկատմամբ խտրականության և անօրինական ոտնձգությունների արդյունք են։

Ավելի վաղ պաշտոնական Բելգրադը ՆԱՏՕ-ին իր զորախումբը Կոսովո մտցնելու խնդրանք էր ուղարկել։

Արևմտյան Բալկաններում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Գաբրիել Էսկոբարն արդեն հայտարարել է, որ Վաշինգտոնը «կտրականապես դեմ է սերբական ուժերի տեղակայմանը Կոսովոյում՝ նշելով, որ ԱՄՆ-ը չի ցանկանում տարածաշրջանում իրավիճակի ռազմականացում»։

Տաթև Ֆռանգյան