Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան ստեղծելու վերաբերյալ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
16.12.2022 | 15:00Հայաստանում նախատեսվում է ստեղծել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ծանրաբեռնվածությունը հաղթահարելու նպատակով նախատեսվում է առանձնացնել Երևան քաղաքում ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանները։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց 67 կողմ և 6 դեմ ձայներով։