Ակցիան հրահանգվում էր Ադրբեջանի կառավարության կողմից. Քրիստիննե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
Բոլորը

Երեկ հրապարակվել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքի պաշտպանների համատեղ արտահերթ զեկույցը այն մասին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Լաչինի միջանցքի փակումը։

Նշենք, որ արդեն 5 օր է՝ փակված է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

«Հումանիտար աղետ. ի՞նչ գործիքներ ունեն Հայաստանն ու Արցախը կանխելու ճգնաժամը» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը նշեց, թե ինչ փաստական հանգամանքներ են տեղ գտել համատեղ արտահերթ զեկույցում․։

«Մենք երեկ հրապարակեցինք արտահերթ զեկույցը, որը կենտրոնանում էր դեկտեմբեր 13-15-ն ընկած ժամանակահատվածի իրադարձությունների վրա։ Այնտեղ ներկայացված էին փաստեր, որտեղ պաշտպանների երկու հաստատությունները հավաքագրել էին այդ օրերի ընթացքում, և առաջին հերթին, բնականաբար, փորձել էինք ցույց տալ, այսպես կոչված՝ բնապահպանական ակցիայի շինծու, կեղծ լինելը ։

Ներկայացրել էինք փաստեր, որոնք ապացուցում էին, որ նման ակցիան իրականացվում է ադրբեջանական իշխանությունների ուղղակի ներգրավմամբ։ Մասնավորապես ներկայացրել էինք փաստեր, որ ակցիայի ակտիվ խոսնակները, կազմակերպիչները, նույնականացում ունեինք կատարած, ադրբեջանական զինված ուժերի կամ հատուկ ծառայությունների ծառայողներ են, վերհանել էինք իրենց բնապահպան հռչակածների պրոֆիլները, նաև բաց աղբյուրների հիման վրա կարողացել էինք ցույց տալ, որ նման բնապահպանները ուղղակիորեն ներկայացնում են կազմակերպություններ, որոնք բացառապես ֆինանսավորվում են ադրբեջանական կառավարության կամ կառավարական ֆոնդերի կողմից։ Նման փաստերի համադրված վերլուծությունը մեզ թույլ էր տալիս հետևություն անելու, որ այս ակցիան ուղղակիորեն կազմակերպված և հրահրված է ու կառավարվում է ադրբեջանական կառավարության կողմից։

Հաջորդիվ կենտրոնացել էինք, թե այդ ամենը հումանիտար ինչպիսի հետևանքներ ու ազդեցություն է ունեցել անձանց ազատ տեղաշարժի, կյանքի իրավունքի, արժանապատիվ գոյության, կրթության և մյուս այլ հիմնարար իրավունքների վրա, ամեն բան վերլուծել էինք ըստ իրավունքների խմբերի»,-նշեց ՀՀ ՄԻՊ-ը՝ հավելելով, որ փաստահավաք աշխատանքները ԱՀ և ՀՀ մարդու իրավունքների գրասենյակների կողմից շարունակվում են իրականացվել։

Մանրամասները՝ տեսանյութում։