ԵՄ-ն Ուկրաինային 18 մլրդ եվրո օգնություն կհատկացնի

Լուրեր

16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
Բոլորը

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հավանություն են տվել 2023 թվականին Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության տրամադրմանը։ Այս մասին հայտարարել է ԵԽ նախագահ Շառլ Միշելը ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  տեսակապով դիմելով ԵՄ առաջնորդներին՝ Միշելին խնդրել էր, որ «Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի համար խաղաղության համար պայքարը կախված չլինի ԵՄ որոշ անդամ երկրների միջև թյուրիմացություններից և վեճերից»:

«Միկրոտնտեսական աջակցության փաթեթները Ուկրաինայի համար նույնպես զենք են ազատության պաշտպանության համար, ինչպես և ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների 9-րդ փաթեթը։ Դա մեր պաշտպանությունն է»,-ասել է Զելենսկին։

2023 թվականին Ուկրաինային օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին Եվրահանձնաժողովը հայտարարել էր նոյեմբերի սկզբին։ Դրանք 10 տարի արտոնյալ ժամկետով վարկեր են՝ երկրի հրատապ կարիքները ֆինանսավորելու և նրա կարևոր ենթակառուցվածքները վերականգնելու համար։ Դեկտեմբերի սկզբին այդ միջոցը հավանության  էր արժանացել  Եվրամիության խորհրդի կողմից։

Բացի այդ՝ գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են «անհապաղ ակտիվացնել Ուկրաինային մարդասիրական և քաղաքացիական պաշտպանության աջակցության տրամադրումը», ինչպես նաև «օգնել վերականգնել Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքները»:

Էմմա Չոբանյան