Ովքեր են իրականում Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական «էկոակտիվիստ» առաջնորդները․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
Բոլորը

Իրավունքի և արդարության կենտրոնի «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է, թե ովքեր են իրականում Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական «էկոակտիվիստ» առաջնորդները։

Նշվում է, որ Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական «բնապահպան ակտիվիստ առաջնորդներն» ուղիղ ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարությունից կամ իշխանությունների հետ առնչություն ունեցող կազմակերպություններից։

Այս եզրահանգմանն է եկել Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ «Tatoyan» foundation-ում ստեղծված աշխատանքային խումբը՝ մասնագիտական վերլուծության ենթարկելով Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական էկոակտիվիստ առաջնորդների վերաբերյալ փաստական տվյալները։

Ըստ այդմ, էկոակտիվիստ ներկայացող անձանց կազմակերպությունները ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարության կողմից, որոշ դեպքերում՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի ղեկավարած Հեյդար Ալիևի Ֆոնդի ֆինանսավորմամբ։

Բացի այդ, վերլուծությունները ցույց են տալիս, որ Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական «բնապահպան ակտիվիստ առաջնորդներն» իրենց սոցցանցերի էջերում առանձնակի ջանասիրությամբ են տարածում Ալիևների ընտանիքին վերաբերող տեղեկությունները, լուսանկարները, անում են հակահայկական ու հայատյաց գրառումներ, քարոզ։ Բայց գլխավոր հարցն այն է, որ նրանք ապահովում են ադրբեջանական կառավարական քաղաքականությունը։

Ընդամենը մեկ օրինակ․ Թելման Քասիմովը, ով «ակցիայի» առաջնորդներից է, ճանապարը փակելու վայրում հայերենով կոչեր է հնչեցնում, միասին ապրելու հորդորներ անում, բայց Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հպարտությամբ տեղադրում է Հայաստանի ու Արցախի դրոշը ոտքի տակ գցած ադրբեջանական զինվորականների լուսանկարները, ուրախանում հայկական կողմի մարդկային կորուստներով։ Փաստերն ապացուցում են, որ նա իրականում հայատյաց զինվորական է, ըստ հավաստի աղբյուրների` ռազմական հատուկ հետախուզական ծառայության սպա, ով նաև ակտիվորեն քարոզում է Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները։

Նա իր սոցիալական ցանցերի նկարներում անթաքույց ցուցադրում է Գորշ գայլեր ահաբեկչական-ազգայնական խմբի հետ առնչությունը, հպարտության լուսանկար է հրապարակում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանած և Հունգարիայում ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովի հետ: Ակցիայի մյուս «առաջնորդների» դեպքում ևս նմանատիպ պատկեր ենք արձանագրել, որոնց մասին իրական տեղեկությունները լուսանկարներում են։
Հետևաբար, բացարձակ ճիշտ է այն պնդումը, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելը և Արցախը շրջափակելը որևէ բնապահպանական նպատակ չունի. այն արցախահայության բնաջնջման, արտաքին աշխարհից մեկուսացնելու ադրբեջանական հանցավոր քաղաքականության մաս է, հերթական փորձը միջազգային կանոնների բացարձակ խախտումով ճնշելու արցախահայության ինքնորոշման բացարձակ լեգիտիմ իրավունքը։