Չինաստանը Թայվանին է մոտեցրել 29 ինքնաթիռ և երեք ռազմանավ

Լուրեր

16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
Բոլորը

Թայվանի Զինված ուժերը վերջին օրվա ընթացքում արձանագրել են Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի (PLA) 29 ինքնաթիռների և երեք նավերի մոտենալը դեպի կղզի: Այս մասին ասվում է Թայվանի պաշտպանական գերատեսչության ամենօրյա զեկույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Դեկտեմբերի 12-ի ժամը 06:00-ից դեկտեմբերի 13-ի ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում Թայվանի շրջակայքում նկատվել է Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի 29 ինքնաթիռ և երեք նավ»,- ասվում է զեկույցում:

Նշվում է, որ կղզու հակաօդային պաշտպանության նույնականացման գոտի է մտել 21 ինքնաթիռ, այդ թվում՝ մեկ J-11 կործանիչ, երկու Y-8 բազմաֆունկցիոնալ տրանսպորտային ինքնաթիռ, 18 H-6 ռազմավարական ռմբակոծիչ։

Գերատեսչության տեղեկությունների համաձայն՝ Թայվանն օդային և ծովային պարեկների է ուղարկել՝ վերահսկելու իրավիճակը, ինչպես նաև տեղակայել ցամաքային հրթիռային համակարգեր, հայտնել են նախարարությունից:

Թայվանի շուրջ իրավիճակը զգալիորեն սրվել է օգոստոսի սկզբին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ կղզի կատարած այցից հետո։ Չինաստանը, որը կղզին համարում է իր շրջաններից մեկը, դատապարտել է Փելոսիի այցը՝ այդ քայլում տեսնելով ԱՄՆ-ի աջակցությունը Թայվանի անջատողականներին, և լայնածավալ զորավարժություններ անցկացրել։

Տաթև Ֆռանգյան