Մենք հույս ունեինք, որ հեղափոխությունը կմտնի դատարան և դատախազություն, բայց՝ սխալվեցինք. Նորքի զինված խմբի գործով նիստը շարունակվում է

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Նորքի զինված խմբի գործով ամբաստանյալներին կալանքից ազատելու միջնորդությունների ներկայացումը։

ՊՆ նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ դիմելով դատարանին ասաց․ «Կալանքի հիմքերն ի սպառ բացակայում են, չկա մի փաստարկ, որով դատարանը հիմնավորի, թե այս մարդիկ ազատության մեջ լինելով, ինչպես կարող են վնասել քննությանը։ Եթե պարզ չի հիմիկվանից ասեմ, որ մի օր բոլորն էլ պատասխան են տալու մարդկանց ապօրինի կալանքի տակ պահելու համար»։

Փաստաբանները միջնորդեցին, որպեսզի կալանքի փոփոխման հարցը դատարանը քննարկի առանձին-առանձին, պաշտպանները պահանջեցին, որպեսզի այսօր քննարկվի Գառնիկ Մարգարյանին ազատ արձակելու հարցը։ Նիստի ընթացքում ելույթ ունեցավ ազատամարդիկ Վլադիմիր Առաքելյանը, նա նշեց՝ Սերժ Սարգսյանի հեռացումից հետո իրենք պիտի ազատության մեջ լինեն:

«Մենք հույս ունեինք, որ հեղափոխությունը կմտնի դատարան և դատախազություն, բայց մենք սխալվեցինք։ Սերժիկի մնացորդները հույս ունեն, որ նա հետ կգա»,- ասաց ազատամարտիկն ապա դիմելով նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանին հավելեց․ «Ես ձեզ հարգում էի և կարծում էի, որ Դուք չեք ենթարկվի ռեժիմին, բայց ես սխալվեցի։ Եթե դուք ցանկանում եք մեր մահը, մենք էլ կցանկանանք ձեր ամենավատ բանը։ Քանի ուշ չէ, դարձի եկեք, ինձ բանտարկել եք անհիմն»։

Այս ելույթից հետո նախագահողը դատական նիստը մի քանի րոպեով հետաձգելու որոշում կայացրեց։