Չափազանցված են «Հայաստան» դաշինքի փլուզման մասին լուրերը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Ի՞նչ է կատարվում «Հայաստան» խմբակցությունում։ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը լքեց «Հայաստան» դաշինքը, վայր դրեցին մանդատները։ Մենք տեսնում ենք, որ այն մարդիկ, որոնք պետք է վերցնեին մանդատը հաջորդաբար, էլի են հրաժարվում։ Օրինակ՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն ասել է, թե ընդդիմության այսօրվա գործելաոճն իր համար ընկալելի չէ։ Իսկ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից Ռոբերտ Հայրապետյանը հայտարարությամբ էր զգուշացել թիմակիցներին՝ եթե մանդատը վերցնեն, պետք է լքեն կուսակցությունը։

Բացի վերոնշյալ կուսակցությունը՝ մանդատը վայր դրեցին նաև այս դաշինքի անհատ պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Արթուր Ղազինյանը։ Սա դաշինքի փաստացի փլուզո՞ւմ է․ Factor TV-ի հարցազրույցում հետաքրքրվեցինք ԱԺ-ի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանից․ «Ես ընդհանրական գնահատականներ չեմ տա։ Ես հարգում եմ իմ ընկերների՝ Ղազինյանի, Վարդևանյանի, որոշումը։ Նրանք հայտարարում են, որ իշխանության նկատմամբ իրենց քաղաքական գնահատականներում որևէ փոփոխություն չկա։ Բայց նաև նրանք ունեն իրենց տեսակետը, թե քաղաքական պայքարի որ տեսակի մեջ են իրենց հարմարավետ զգում, և արդյոք խորհրդարանական ձևաչափի արդյունավետությունը բավարարում է իրենց, թե՝ ոչ։

Հայաստանի հեռանկարի և իշխանության վերաբերյալ մենք գաղափարական նույն դաշտում ենք մնացել։ Դաշինքները կամ կոալիցիաները սեպագիր արձանագրություն չեն։ «Հայաստան» դաշինքի փլուզման մասին լուրերը չափազանցված են»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան