Թուրքիան ձգձգում է ռուսական նավթով բեռնված նավերի անցումը Բոսֆորի նեղուցով

Լուրեր

30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սև ծովում կայանված նավթատարների թիվը, որոնք սպասում են թուրքական իշխանությունների կողմից ստուգման, մեկ գիշերվա ընթացքում ավելացել է ևս հինգով։ Այսպիսով, արդեն 16 լցանավեր սպասում են Բոսֆորով Միջերկրական ծով անցնելուն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Reuters-ի փոխանցմամբ՝ արևմտյան և թուրք պաշտոնյաները շարունակում են բանակցություններ վարել այն միջոցների շուրջ, որոնք կօգնեն նվազեցնել Սև ծովի նեղուցներով նավերի անցման հերթերը, որոնք առաջացել են այն բանից հետո, երբ Արևմուտքը ռուսական նավթի փոխադրման էմբարգո սահմանեց։

Դեկտեմբերի 5-ին Եվրամիությունում ուժի մեջ է մտել ծովային ճանապարհով ռուսական նավթի էմբարգոն։ Նույն օրվանից G7-ի երկրները, Եվրամիությունը և Ավստրալիան սահմանել են ռուսական նավթի գնի վերին շեմը՝ 60 դոլար՝ մեկ բարելի դիմաց։ Սրանից բարձր գնով մատակարարումները չեն կարող ապահովագրվել այդ երկրների ընկերություններում, իսկ դրանք իրականում վերահսկում են ամբողջ համաշխարհային շուկան։

Բացի այդ, այս ամսվա սկզբից Թուրքիան մտցրել է իր սեփական միջոցները՝ պահանջելով նավատերերից ապացուցել ապահովագրության առկայությունը, որով էլ փակվում է նեղուցներով լցանավերի անցումը կամ թուրքական նավահանգիստներում կայանումը:

Տաթև Ֆռանգյան