Նույնն է՝ դինոզավրերի ֆերմա ուզենանք ստեղծել. Փաշինյանը կատակեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց Կառավարության կողմից վերջին տարիների ընթացքում գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ իրականացված մի շարք ծրագրերով և միջոցառումներով: Պատգամավորը նշեց, որ գյուղական մի շարք համայնքներում գյուղատնտեսական ոլորտի մասնագետների պակասը խոչընդոտում է գործընթացը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ մասնագետների պակասի խնդիրը կարելի է լուծել միայն բուհական համակարգում խոր և համապարփակ բարեփոխումների միջոցով:

«Այսօր Հայաստանում կան բազմաթիվ գյուղատնտեսական բիզնեսով զբաղվող ընկերություններ, որոնք, օրինակ՝ Եվրոպայից ժամը 700 եվրոյով մասնագետ են հրավիրում, որպեսզի իրենց խորհուրդ տա, թե ինչպես մոշ կամ ելակ, կամ ծիրան, կամ տանձ աճեցնել: Այսինքն՝ եթե ձեր ակնարկն այն է, որ Ագրարային համալսարանն ավարտած մասնագետները չեն գնում գյուղերում աշխատելու, որովհետև նրանց գուցե պոտենցիալ եկամուտը, վճարը, որ պետք է ստանան, այնքան բարձր չէ, հակառակ հարցը կարելի է տալ. իսկ ինչու այն տեղերում, որտեղ ժամը 700 եվրոյով մասնագետի կարիք կա, այնտեղ չեն գնում աշխատելու: Այս դիլեմաները, մեր խորին համոզմամբ, հնարավոր է լուծել միայն բուհական համակարգի խոր և համապարփակ բարեփոխումների միջոցով»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Պլանի գլխում 21-րդ դարում Ագրարային համալսարան ունենալը նոնսենս է, որովհետև բոլոր ժամանակակից ագրարային համալսարանները շրջապատված են ոչ թե շենքերով հյուրանոցներով, սրճարաններով, այլ  հարյուրավոր հեկտար հողատարածքներով, որտեղ կան ֆերմաներ, այգիներ, էքսպերիմենտալ տարածություններ:

Վարչապետը հայտարարեց, որ այն գյուղատնտեսությունը, որը մենք ունենք, հեռանկար չունի. «Ամեն տեղ տանենք հինգ անասնաբույծ, վեց անասնաբույժ կանգնեցնենք, այդ գյուղատնտեսությունը  այդ մեթոդաբանությամբ չունի հեռանկար։ Դա մոտավորապես նույնն է, եթե մենք փորձենք, կներեք էլի, ես մեկ-մեկ սուր բաներ եմ ասում, հետո փոթորիկներ են առաջանում, դինոզավրերի ֆերմա ստեղծենք։ Մանավանդ, այդպիսի չհաջողված փորձեր արդեն ունեցել ենք»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքը առաջացրեց դահլիճում ներկաների ծիծաղը:

Վարչապետը շարունակեց, որ ոլորտում պետք է բովանդակային փոփոխություն լինի։

Մանրամասները՝ տեսանյութում։