Առանց տնակային ավանի ապամոնտաժման, Գյումրին իրական զարգացում չի ունենալու․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
Բոլորը

«2018թ․ վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ ինձ համար սկզբունքային է եղել երկրաշարժից տուժած քաղաքացիների իրավունքների իրացման խնդիրը»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դե յուրե այս պահին ՀՀ-ն 1988 թ․ երկրաշարժի հետևանքների վերացման առումով ոչ մի քաղաքացու առաջ չունի պարտավորություն․ սա կարևոր արձանագրում է,- նշեց վարչապետը։

Փաշինյանի դիտարկմամբ՝ տնակային ավանները Գյումրիի զարգացման ամենամեծ խոչընդոտն են: «Մեզ մոտ հարց առաջացավ՝ եթե պետությունը բոլոր քաղաքացիների նկատմամբ պարտավորությունը կատարել է, ինչո՞ւ են այնտեղ դեռ շարունակում գոյություն ունենալ տնակներ: Ես խնդիր դրեցի, որ մենք պետք է ազատվենք այդ տնակներից:

Բայց հընթացս ստացանք նամակներ, որ ժամանակին եղել է անարդարություն, և մեր նկատմամբ պետության պարտավորությունը չի կատարվել: Այս նամակներին արձագանքելով՝ տվեցի հանձնարարական՝ պարզել տնակներում բնակվող քաղաքացիների տնակներում գտնվելու հանգամանքները: Պարզվեց, որ, օրինակ՝ մարդիկ են ապրում տներում, ովքեր մոտակա գյուղում ունեն բնակարան: Կան տնակներ, որ ավերակ են․․․

Եթե պարզվի, որ պետությունն ունի պարտավորություն, պետությունն այդ պարտավորությունը կկատարի, բնակարան կտա, տնակը կապամոնտաժի: Եթե պարզվի, որ պետությունն ընդհանրապես ոչ մի պարտավորություն չունի, և մարդն այլ հանգամանքների բերումով է հայտնվել տնակում, դա ուրիշ մոտեցում է: Այստեղ պետք է իրավական ընթացակարգեր աշխատեն: Իմ դիրքորոշումն այն է, որ պետք է խիստ միջոցներ ձեռնարկել»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։