Գերմանիան և Լեհաստանը պայմանավորվել են Patriot ՀՕՊ համակարգեր տեղակայել Ուկրաինայի հետ սահմանի մոտ

Լուրեր

16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիան և Լեհաստանը երկրների պաշտպանության նախարարների մակարդակով համաձայնության են եկել Լեհաստանի տարածքում զենիթահրթիռային համակարգերի տեղակայման շուրջ։ Այս մասին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Երկու երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են, որ Լեհաստանը վերադառնում է ՀՕՊ համակարգերի վերաբերյալ ԳԴՀ-ի առաջարկին և համաձայնում է տեղակայմանը»,- Գերմանիայի կաբինետի ճեպազրույցի ժամանակ ասել է ՊՆ խոսնակ Առնե Կոլացը։

Սակայն մինչ տեղակայումը Լեհաստան կմեկնի փորձագետների խումբ, որը կդիտարկի նման հնարավորությունն անմիջապես ապագա տեղակայման վայրում, ինչպես նաև կգնահատի նման համակարգերի ինտեգրման հնարավորությունը հարևան երկրի պաշտպանական կառուցվածքում։

Ավելի վաղ Գերմանիայի կաբինետը չէր հաստատել Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման շուրջ Կիևի հետ բանակցությունները, բացառվել է նաև Լեհաստանով դրանց տեղափոխման հնարավորությունը։

Տաթև Ֆռանգյան