ՀՀ-ն Ղարաբաղում որևէ զինված կազմավորում չունի․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
Բոլորը

Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ ռուս խաղաղապահների հետ բանակցության արդյունքում հարցն արագ հարթվել է:

«Կարծում եմ, որ կողմերը կարող են իրար նկատմամբ դժգոհություններ կամ առաջարկներ ու պահանջարկներ ներկայացնել միայն այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել ու արձանագրվել են բոլոր կողմերի կողմից և հանրահայտ են։

Իրավիճակը փխրուն է, հարցերը կարգավորված չեն ու նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել իրավիճակի սրացմանը, միտումնավոր, թե ոչ միտումնավոր, արդեն մեկնաբանությունների հարց է»,- նշեց արտգործնախարարը:

Արարատ Միրզոյանը նաև ընսդծեց, որ Հայաստանը ԼՂ տարածքում որևէ զինված կազմավորում, զորամիավորում չունի։

«ԼՂ-ն ունի պաշտպանության բանակ։ ՊԲ անվանումն ինքնին հուշում է այն մասին, որ բանակի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հայության պաշտպանութունն է, և այս առաքելությունն այսօր առավել, քան երբևէ, պահանջված է: ԼՂ- հայության վրա շարունակում են կրակել, նրանց ենթարկում են տարատեսակ ճնշումների, գազն են փակում: Երբ որ կվերանան ԼՂ հայության էթնիկ զտումների վտանգը, այն ժամանակ, կարծում եմ, ԼՂ հայությունը կկարողանա քննարկել հնարավոր այլ սցենարներ։ Այս պահին կարող ենք արձանագրել ,որ գոյաբանական վտանգը կա»,- նշեց Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։