Երևանը Բաքվից նոր առաջարկներ է ստացել. ԱԳՆ-ից լռում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.12.2025 | 13:25
Հանցավոր ծագում ունեցող 44 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե․ ՔԿ
19.12.2025 | 13:13
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը թարմացրել է Ուկրաինայում ՌԴ-ի իրականացրած խախտումների վերաբերյալ բանաձևը. ինչպես է քվեարկել ՀՀ-ն
19.12.2025 | 13:05
ՀՖՖ-ն սկսել է տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի քվեարկությունը
19.12.2025 | 12:53
Ինչում է ադրբեջանցի դատախազը մեղադրում Ռուբեն Վարդանյանին. մանրամասներ դատական նիստից
19.12.2025 | 12:45
Լավագույն հոդված՝ բնապահպանական թեմաներով․ Factor.am-ն արժանացել է մրցանակի
19.12.2025 | 12:34
Քննիչի անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով նախաքննական մարմինը զրկվել է ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունից․ ՀԿԿ
19.12.2025 | 12:25
Հայտնի է դարձել՝ ինչու Զիդանը չի գլխավորի «Ռեալը»
19.12.2025 | 12:18
ԱՄՆ-ը դադարեցնում է «գրին քարտի» ծրագիրը // Ուկրաինան ԵՄ-ից 90 մլրդ վարկ կստանա․ ԼՈՒՐԵՐ
19.12.2025 | 12:11
Կեղծ ներդրումային և ֆինանսական խարդախությունների զոհ դարձած քաղաքացիների ակցիան ՔԿ շենքի մոտ. ՈՒՂԻՂ
19.12.2025 | 12:05
Ուկրաինային 90 մլրդ եվրո կհատկացվի. ԵՄ առաջնորդները համաձայնության չեն եկել ռուսական սառեցված ակտիվների օգտագործման հարցով
19.12.2025 | 11:57
Սանդրո Պերկովիչ․ Կարծում եմ՝ արժանի էինք անցնել փլեյ-օֆֆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 11:52
Վերաքննիչ դատարանը բեկանել է դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախկին աշխատակցի բնակարանում խուզարկության որոշումը
19.12.2025 | 11:44
Հայաստանը եղել և մնում է ՀԱՊԿ դաշնակիցը. Տասմագամբետով
19.12.2025 | 11:36
Ադրբեջանից Հայաստան ուղարկվող բենզինի առաջին խմբաքանակն Աղստաֆայից ուղղվել է Վրաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 11:30
12-րդ դարի փայտե քանդակը կգնվի  Լոնդոնի միջազգային աճուրդից և կտեղափոխվի Հայաստանի պատմության թանգարան
Բոլորը

Հայկական կողմը ստացել է երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը վերաբերող Ադրբեջանի առաջարկներ։ Այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերութունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ հաստատելով երեկ Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտնած տեղեկությունը, թե Բաքուն պատրաստել և Երևանին է ներկայացրել  հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորման համաձայնագրի նախագիծ։ Նախագիծը, Էդուարդ Աղաջանյանի գնահատմամբ, ըստ էության հայկական կողմի առաջարկների արձագանքն է։

Դեռ գարնանը Բաքուն Երևանին էր ներկայցրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման 5 կետից բաղկացած առաջարկների փաթեթ: Ավելի ուշ, Բաքվի առաջարկած կետերին ի պատասխան, Երևանը ներկայացրել էր 6 կետ, որոնց առանցքում արցախահայության իրավունքների և ազատությունների երաշխավորումն է։

Թե կոնկրետ ի՞նչ առաջարկներ է Բաքուն այս անգամ ներկայացրել և արդյոք ընդունելի՞ են դրանք պաշտոնական Երևանի  համար, Էդուարդ Աղաջանյանը չի մանրամասնում՝ պատճառաբանելով, թե դրանք աշխատանքային քննարկումների փուլում են և այժմ դրանց մասին խոսելը նպատակահարմար չէ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունից մեկ օր է անցել, սակայն որևէ արձագանք չկա Հայաստանի ԱԳՆ-ից։ Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը կարծում է՝ այս իրավիճակում հայկական կողմը պետք է հրաժարվի զիջումների գնալու իր մոտեցումներից։

Մոտ մեկ ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է շրջանակային պայմանագիր ստորագրել, քանի որ խաղաղության դետալացված համաձայնագրի դեպքում կարող են դժվարություններ ունենալ։ Ինչպես Փաշինյանն էր բացատրել՝ շրջանակն է գծվում, առանց մեծ կոնկրետությունների։ Երեկ Բայրամովն ասել է, թե Բաքվի համար հայկական կողմի առաջարկներն ընդունելի չեն, և իրենց ներկայացրած պարզ սկզբուքները վերածվում են շրջանակային համաձայնագրի։ Ըստ նրա՝ կարճ ժամկետում դժվար է համաձայնեցնել հայ-ադրբեջանական տարաձայնությունների ողջ փաթեթը։ Բայրամովի այս հայտարարությունների առնչությամբ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանը Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին անդրադարձել է նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հերթական անգամ պնդելով, թե Պրահայի քառակողմ պայմանավորվածությամբ Ղարաբաղի հարցը փակվել է։ Լավրովը հիշեցրել է՝ Մոսկվան առաջարկել է առկախել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, սակայն Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պայմանավորվել են խնդիրները լուծել ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականին Ալմա-Աթայում ստորագրված հռչակագրի հիման վրա։ Այս հայտարարությանն իշխող մեծամասնությունից հակադարձում են՝ երկու հարցերը միմյանց հետ կապ չունեն։

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն այսօր նաև հայտնեց, որ չի բացառվում՝ մինչև տարեվերջ տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում։ Երեկ այս մասին խոսել էր նաև ադրբեջանցի դիվանագետը՝ ասելով, թե  Բաքուն կարծում է, որ հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ բանակցությունների երրորդ փուլը կանցկացվի մինչև 2022 թվականի ավարտը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան